Կնոջ համար կյանքի կարևոր փուլերից մեկը հղիությունն է, որն իրականում կրկնակի խնամք է պահանջում իրենից ինչպես հղիության ամիսներին, այնպես էլ հետծննդաբերական շրջանում: Հետծննդաբերական շրջանում ամենատարրական, միևնույն ժամանակ ամենակարևոր կանոնները օրգանիզը խնամելու և հիգիենային հետևելու համար Հղիության ընթացքում կնոջ արգանդը ենթարկվում է զգալի կծկումների: Ծննդաբերությունից հետո արգանդի ներսում ու հեշտոցում դեռ որոշ ժամանակ վերքեր են մնում: Հետևաբար վերքային մասը շատ զգայուն է լինում վիրուսների ու ինֆեկցիաների նկատմամբ: Արգանդային հատվածում շատ են լինում մանրէներ ու միկրոբներ, որոնց համար միջավայրը բավականին բարենպաստ է: Քանի որ հղիության ընթացքում մի շարք օրգաններ դեֆորմացիայի են ենթարկվում պտղի մեծացման արդյունքում, հետագայում այդ օրգանների զգայողականությունը իջնում է: Այդ պատճառով չի բացառվում, որ օրինակ միզելու ցանկություն չունենաք կամ դուրս գալու ցանկություն օրեր շարունակ չառաջանա: Դա հենց այդ օրգանների (միզապարկ, աղիներ) փոփոխությունների ու դեֆորմացիայի արդյունքն է:
Սեռական օրգանների հիգիենա Սեռական օրգանները հարկավոր է խնամել: Սանհանգույցից օգտվելուց հետո պարտադիր պետք է սեռական օրգանները լվանալ՝ մանրէներից ու միկրոբներից մաքրելու համար: Ցանկալի է, որ քնելուց առաջ ու առավոտյան արթնանալուց հետո լողանաք: Սեռական օրգանները լվալիս պետք չէ օգտվել կենցաղային օճառներից: Ճիշտ կլինի, եթե օգտագործեք քիմիական նյութեր հնարավորինս չպարունակող շամպուններ ու բնական ախտահանիչներ: Լվացումները կատարելուց առաջ պարտադիր լավ լվացեք ձեռքերը, լվացումները կատարեք տաք ջրով: Եթե ծննաբերությունից հետո դուք ունեք ներքին կարեր, ապա հնարավորինս խուսափեք հպվել դրանց մինչև վերքերի լավանալը: Հիգիենիկ գործողություններից հետո կարող եք օգտագործել քսուքներ, որոնք խորհուրդ է տվել ձեր բժիշկը: Երբեք վերքը չթողնեք թաց վիճակում, այն անհրաժեշտ է զգուշությամբ չորացնել մաքուր կտորով: Ինչ է կարելի, ինչ չի կարելի Պետք է լվացվել ցնցուղի տակ, լոգանք ընդունել չի թույլատրվում: Լոգանք ընդունել կարելի է ծննդաբերությունից 10-12 օր հետո, բայց ոչ երկար ժամանակով, հատկապես, եթե ծննաբերության ժամանակ կտրվածքներ եք ունեցել: Պետք չէ մոռանալ ամենատարրական հիգիենայի մասին` հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ անընդհատ փոքրիկի հետ եք: Ծննաբերությունից հետո անհրաժեշտ է հաճախակի միզել՝ հատկապես առաջին 2-3 օրերի ընթացքում, քանի դեռ չի կարգավորվել օրգանիզմի նորմալ գործունեությունը: Զուգարան գնացեք ամեն 3-4 ժամը մեկ: Եթե ծննաբերությունը կատարվել է արհեստական եղանակով, ապա անհրաժեշտ է կարերի հատուկ խնամք: Կարևոր է հիշել նաև այն մասին, որ մայրը մշտապես կապի մեջ է գտնվում փոքրիկի հետ, այդ իսկ պատճառում հիգենիայի միջոցները պետք է հնարավորինս անվնաս լինեն փոքրիկի համար:
loading...