Խոյ Օրվա սկզբում աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս ոչ մի տեղ չշտապել, կողմնորոշվել ինքազգացողությամբ և տրամադրությամբ: Նախաձեռնություններն ավելի լավ է հետաձգել: Գնումներում արժե նախապատվությունը տալ ամենակարևորներին: Կարող է ահագնանալ ընդհանուր ախորժակը կամ հատուկ դելիկատեսների նկատմամբ ձգտումը: Եթե երեկոյան անձնական հանդիպում եք ծրագրել, կարելի է այցելել ռեստորան կամ տանը ռոմանտիկ ընթրիք կազմակերպել: Ցուլ Չարժե կարևոր գործեր ծրագրել, վառ մեկնարկից հետո կարող եք հայտնվել փակուղում: Երեկոյան կաճի զգացմունքայնությունը: Շատ Ցուլեր հավելյալ ուշադրության, հարգանքի կարիք կզգան: Հնարավոր է մեծ հետաքրքրություն առաջանա խոհանոցի, կրոնի, կինոյի, երաժշտության, բարեգործության նկատմամբ: Երեկոն հաջող է ժամադրության համար: Օրվա արդյունքները կախված են նրանից, թե որ ապրումներն են գերակշռում` դրական, թե՞ ապակառուցողական: Երկվորյակ Չարժե ավելորդ անհոգություն դրսևորել և հույսը դնել երջանիկ պատահականության վրա: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի մտածել գործերի, նյութականի և կենցաղի մասին: Չարժե անուշադրության մատնել սովոր կենսակերպի փոփոխությունները` կապված հավելյալ ծախսերի հետ: Դա հատկապես կարևոր է, եթե աճել են սննդի, բնակվարձի, ուսման ծախսերը: Հնարավոր է, որ այդ պատճառով ստիպված լինեք հրաժարվել թանկարժեք հաճույքից կամ ավելի շատ վաստակել: Խեցգետին Առավոտը կարող է փոքր-ինչ անսովոր անցնել, սակայն էական իրադարձություններ տեղի չեն ունենա: Օրվա երկրորդ կեսը շատ Խեցգետինների համար ոչ միայն հոգեբանորեն ավելի հարմարավետ, այլև գործնական առումով ավելի բեղմնավոր կլինի: Այդ ժամանակ կարելի է անցնել աշխատանքի, հանդիպել ազդեցիկ մարդկանց հետ: Ֆինանսական ոլորտում բացառված չէ լարվածությունը` կապված պարտքերի կամ միջոցների անբավարարության հետ: Առյուծ Կարիերայի և նյութական միջոցների հետ կապված հարցերում Առյուծներին անհրաժեշտ է ռազմավարական մտածողություն: Աստղերը խորհուրդ են տալիս հետ կանգնել նախաձեռնություններից, քանի դեռ չեք հաշվարկել հնարավոր եկամուտներն ու կորուստները: Չարժե շտապել հագուստ, կոսմետիկա, մոդայիկ իրեր գնել, եթե դրանցից շատ ունեք: Այժմ ավելի լավ է մտածել ավելի հիմնավոր գնումների և երկարաժամկետ շահավետ ներդրումների մասին: Կույս Կույսերին, ովքեր երազում են փոխել իրենց գործերի վիճակը, խորհուրդ է տրվում սպասել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ պայմաններ կստեղծվեն ձեր ցանկություններից որոշների իրագործման համար: Հարմար պահ է սեփական դիրքերի ամրապնդման, հեղինակություն և աջակցություն ձեռք բերելու համար: Հաջող օր է դասավանդողների, քաղաքական գործիչների, ճանապարհորդների համար: Բիզնեսում  արժե զգուշանալ մրցակիցների վնասակար գործունեությունից: Կշեռք Ժամանակն է, որ Կշեռքներն ազատ ռեժիմից անցնեն կոնկրետ զբաղմունքների: Եթե անցել եք ուսման, արժե ուշադրություն դարձնել անհասկանալի դետալների պարզաբանմանը: Գործընկերության մեջ արժե վերանայել համատեղ բյուջեի հիմքը: Գուցե ժամանակն է վերակնքելու բանկի կամ ապահովագրական ընկերության հետ պայմանագիրը: Եթե վարկերի, ներդրումների, ունեցվածքի գնահատման հետ կապված ծրագրեր ունեք, ավելի լավ է միանգամից դիմել մանսագետներին: Կարիճ Կարիճների կյանքի համակարգային փոփոխությունները կարող են դիպչել մարդկանց հետ փոխգործակցության նյութական կողմին: Նոր ծրագրերում սպասվում է միաբանություն, իսկ անցյալն իր մասին կարող է հիշեցնել չմարված կոնֆլիկտով: Ֆինանսական հարցը կարող է խոչընդոտ դառնալ ամուսնական կյանքում, բարդացնել ղեկավարության կամ մրցակիցների հետ հարաբերությունները: Վեճերից խուսափելու համար արժե դիմել ազդեցիկ միջնորդի: Աղեղնավոր Աղեղնավորներին խորհուրդ է տրվում միանալ աշխատանքային գործընթացին: Օրը հարմար է նոր պարտականությունների հետ ծանոթանալու համար: Առաջադրանքների ծավալն ուղիղ համեմատական կլինի ձեր կարգավիճակի կարևորությանը: Կարող են ուշադրություն պահանջել գործնական դետալները, սննդի, հավելյալ հարմարավետության, բժշկական սպասարկման հարցերը: Չարժե անձնականը խառնել աշխատանքային թեմաներին: Այծեղջյուր Օրվա երկրորդ կեսը գայթակղիչ հեռանկարներ կբացի, սակայն նաև խոչընդոտներ կստեղծի, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Արժե նախապես գնահատել սեփական կարողությունները, այդ թվում` ֆինանսական: Հնարավոր է ստիպված լինեք զոհել փոքրը, որպեսզի հասնեք մեծին: Հագեցած օր է նրանց համար, ովքեր տարված են անձնական կյանքով, զարգացնում են սեփական բիզնեսը կամ ստեղծագործական նախագիծը, զբաղված են երեխաների դաստիարակությամբ: Ջրհոս Ջրհոսները ճիշտ կանեն ուշադրություն դարձնեն տնային գործերին, բնակարանային դրությանը: Հնարավոր է, որ եկել է փոփոխություններ կատարելու ժամանակը, օրինակ` անձնական տիրույթներն ընդլայնելու, վերանորոգում կատարելու: Օրվա երկրորդ կեսը կարող է սրել աշխատանքային կամ ընտանեկան կոնֆլիկտը: Հնարավոր են բարդ հարաբերություններ ծնողների, ամուսնու հետ: Երեկոյան արժե խուսափել վեճից, դրա հետևանքը կարող է դառնալ սթրեսը, անքուն գիշերը: Ձկներ Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել առօրյա գործերով` ելնելով դրանց հրատապության աստիճանից: Նոր գործ սկսելիս օգտակար կլինի ապահովվել ազդեցիկ աջակցությամբ, հոգ տանել անվտանգությանը: Դրական մենկարկը չի երաշխավորում հետագա բարդություններից, որոնց կարող եք բախվել ձեր մտադրության իրագործման ընթացքում: Չի խանգարի զգուշությունը: Չարժե երկար շփվել ագրեսիվ կենդանիների, դյուրագրգիռ զայրացկոտ մարդկանց հետ:
loading...