Խոյ Խոյերի համար օրվա որակը կախված է անձնական էներգետիկ և զգացմունքային հավասարակշռությունը գտնելու ունակությունից: Այսօր կարելի է պահպանել հավատարմությունն ընտրած վարքագծին, հետաքրքրող նախագծին, մարդուն, հետաքրքրությանը: Անզիջումություն ավելի լավ է ցուցաբերել գլխավորում, իսկ դետալներում ավելի կարելի է փափուկ լինել: Քմահաճությունը, անճկունությունը, համառությունը կուղղվեն ձեր դեմ: Ցուլ Ցուլերի մեծամասնության համար օրը բարենպաստ է: Մանր թյուրիմացությունները և տարօրինակությունները կարելի է պատահականությանը վերագրել: Եթե նկատում եք ձեզ ուղղված թշնամական հայացքներ, ավելի լավ է նույն կերպ չպատասխանել. հնարավոր է, որ ձեզ նախանձում են կամ ձեզանից վախենում են: Օրը նպաստում է ամուսնական ներդաշնակությանը: Չամուսնացածներին խորհուրդ է տրվում պահպանել հակառակ սեռի ներկայացուցիչների` իրենց նկատմամբ հետաքրքրությունը: Երկվորյակ Երկվորյակներին կարող է սպասվել փորձություն կամ անակնկալ` կախված իրավիճակից: Դժվարությունները երկար չեն տևի, բայց լիակատար ներդաշնակության համար ձեզ, այնուամենայնիվ, ինչ-որ բան չի բավականացնի: Հնարավոր է, որ գործը հանգուցալուծվի հարկադրված փոխզիջման միջոցով, որին տվյալ պահին ոչինչ չեք կարող հակադրել: Չարժե ռիսկի դիմել, այդ թվում` կրկնել վերջին անհաջող փորձը: Սակայն անգործությունն էլ կարող է նյարդայնացնել: Խեցգետին Խեցգետիններին կարևոր է ներդաշնակություն գտնել զուգընկերոջ հետ հարաբերություններում: Ճիշտ կառուցված հարաբերություններում յուրաքանչյուրը կգտնի իր շահը և հաճույքը: Արտաքին նախաձեռնությունն արժե թողնել երկրորդ կողմին, իսկ դուք կարող եք շատ հանգիստ ազդել իրավիճակի վրա նրբորեն, ոչ բացահայտ կերպով: Ռոմանտիկ հարաբերություններում այսօր տեղին է անակնկալը: Սիրելիի բնավորության որոշ գծեր արժե ընդունել որպես իրողություն: Առյուծ Առյուծներին խորհուրդ չի տրվում ամեն կերպ ձգտել ֆիքսված արդյունքի: Ավելի լավ է անել այն, ինչ անհրաժեշտ է, կամ պահանջում է պահը: Ամեն ինչ արժե անել ժամանակին, նույնիսկ եթե երբեմն ստիպված լինեք հաղթահարել ինքներդ ձեզ: Դրանից կարող է կախված լինել տան անդորրը, մտերիմների բարեկեցությունը, բիզնեսի առօրյա մասը, սեփական առողջությունը: Խորհուրդ է տրվում զգույշ լինել գործիքների, դեղերի, նոր տեխնիկայի, սարքավորումների հետ: Կույս Կույսերի մոտ ամեն ինչ չէ, որ կանցնի ծրագրածով, սակայն հիմնական արդյունքը սպասելի կլինի, կհամընկնի հաշվարկներին: Հանգամանքները կամ որոշ մարդիկ կօգնեն կրճատել ճանապարհը, հեշտացնել առաջադրանքը, թուլացնել ծանրաբեռնվածությունը: Եթե հաջողվել է գլուխ հանել հին խնդրից, չարժե միանգամից ձեզ համար նոր խնդիրներ ստեղծել: Արժե գնահատել անձնական հարաբերություններում ձեռք բերած ներդաշնակությունը: Կշեռք Կշեռքներին խորհուրդ չի տրվում մեծացնել ծանրաբեռնվածությունը և նախապես ծրագրել գործերը. ուժերը և պահուստները կարող են պետք գալ ոչ այն բանի համար, ինչի համար նախատեսել էիք: Կարող է անակնկալ մատուցել տնային իրադրությունը: Սթրեսը կարող է ազդել ինքնազգացողության վրա: Չնայած հարմարավետության և հանգստի բացակայությանը` կհաջողվի հաճույք կամ թաքուն օգուտ ստանալ այն բանից, ինչը տհաճ էր թվում: Կարիճ Կարիճները կարող են հայտնվել անսովոր իրավիճակում կամ անսովոր դեր խաղալ: Օրը հաճելի շատ բան է խոստանում, սակայն հնարավոր են նաև անսպասելի, տարօրինակ և նույնիսկ կրիտիկական պահեր, որոնցում անհրաժեշտ է գործել արագ: Նման իրավիճակում հենց ինքներդ կարող եք արդարության երաշխավոր դառնալ: Հակառակ սեռի ներկայացուցիչների համար հզոր մագնիս կմնաք, ինչը նույնպես կօգնի ձեզ անկանխատեսելի հակասությունների կարգավորման գործում: Աղեղնավոր Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հետևել, որ բառերը, գաղափարները, սկզբունքները չհակասեն գործողություններին: Աշխատանքի գործնական հատվածը կարող է կոնֆլիկտի գոտի դառնալ, եթե պատահաբար խոցվի մեկի ինքնասիրությունը: Արժե ուշադիր լինել նաև գնումներում, ծախսերում: Սխալ քայլ կատարելու, մոռացկոտության կամ թյուրիմացության զոհ դառնալու ռիսկ կա: Կարող եք, օրինակ, ինչ-որ բան պատահմամբ կրկնակի գնել: Այծեղջյուր Օրվա իրադարձությունները կարող են Այծեղջյուրներին մշտական նյարդայնության մեջ պահել, ինչը կարող է փորձություն դառնալ նույնիսկ շատ ամուր նյարդային համակարգի համար: Եթե հոգեբանական լարվածությանն ավելանա նաև ֆիզիկականը, բեռը կարող է անտանելի դառնալ: Ավելի լավ է հրաժարվել այն բանից, ինչն այժմ ձեր ուժերից վեր է: Եթե պատրաստ եք ծանրաբեռնվածությունների և ունեք աջակցություն, կարող եք փորձել ձեր բախտը. հնարավորությունները մեծ են: Ջրհոս Այսօր նույնիսկ գրավիչ մարդիկ և իրադարձությունները կարող են Ջրհոսներին ոչ լավագույն կողմից հայտնվել: Հնարավոր է ձեզ ցուցադրվեն սեփական թերությունները, որոնք կարող են խնդիր դառնալ: Նոր նախաձեռնություններն անցանկալի են, սակայն բոլոր սուր ազդակներին արժե արձագանքել վճռական և օպերատիվ: Օրվա դեպքերը չարժե ընկալել որպես վերջնական դատավճիռ կամ անվերաջանալի թյուրիմացություն: Ձկներ Ձկներին խորհուրդ չի տրվում հույսը դնել դեպքերի կայունության և ինքնաբուխ կանխատեսումների ճշգրտության վրա: Շատ բան կարող է այնպես չընթանալ, նախևառաջ, եթե խառնվի ձեր կամ ուրիշի անձնական կամքը: Ապագայի համար աշխատանքը կարող է ավելի կարևոր լինել, քան ներկայիս քրտնաջան, բայց անիմաստ աշխատանքը: Եթե ձեզ ինչ-որ բան հուսահատել է, չարժե խուճապի մատնվել: Կարևոր հարաբերություններում արժե լսել սրտի ձայնը:
loading...