Շատերը կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո հաց չուտելով՝ հնարավոր է մի որոշ ժամանակում ազատվել մի քանի կիլոգրամներից: Շտապենք ձեզ ուրախացնել և տեղեկացնել, որ հնարավոր է նաև 18:00-ից հետո ուտել և չգիրանալ: pic-words.ru կայքը ներկայացնում է մթերքների մի ցուցակ, որոնք կհագեցնեն քաղցը՝ միևնույն ժամանակ՝ չվնասելով կազմվածքին: Այս բոլոր մթերքները հանգիստ կարելի է ուտել երեկոյան: 1. Հավի միս և նույնիսկ հավի նրբերշիկ: 2. Խաշած բանջարեղեն, ցանկալի է՝ շոգեխաշած: 3. Բանջարեղենային խավիար, այն էլ՝ անսահմանափակ քանակությամբ: Սակայն, իհարկե, առանց հացի և առանց որևէ այլ բանի: 4. Կեֆիր, ոչ յուղոտ յոգուրտ: Սա փորձված մեթոդ է, որն արդյունավետ կերպով օգտագործում են նիհարողները: 5. Սուշի: Կարևոր է մթերքի թարմությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստել ինքնուրույն: 6. Սպանախ, վարունգ և կաղամբ, կարող եք կաղամբի թեթև աղցան ուտել: 7. Թթու խնձոր, բայց 2 հատից ոչ ավելի: 8. Ծովամթերքներ և ձուկ 9. Ցիտրուսային մրգեր՝ թուրինջ, նարինջ, կիտրոն, գրեյպֆրուտ: 10. Մանրաթելային ածխաջրեր, օրինակ՝ պիստակի կարագ: 11. Խաշած ձվի սպիտակուց, կարևորը՝ չափի մեջ, 2 հատից ոչ ավելի: 12. 2 բանան 13. Ավոկադո՝ 1թ/գ ձիթապտղի յուղով և աղով: Եվս մեկ բան. աշխատեք ընթրել քնելուց 3 ժամ առաջ: Գիշերային քնից առաջ քաղցը և անգամ չափից շատ ուտելը կարող են խանգարել հանգիստ քնելուն և նույնիսկ գլխացավ առաջացնել: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրվա երկրորդ կեսին քաղցր և ծանր կերակուրներ չուտել, դրանք միայն գրգռում են ախորժակը: Մի մոռացեք նաև ջուր խմելու մասին:  
Աղբյուրը ՝ xohanoc.am
loading...