Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց շրջանում, որոնց սննդակարգը հագեցած է եղել յուղոտ կաթնամթերքով, հետազոտողների կատարած ուսումնասիրության արդյունքներով՝ նրանք մահվան ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան նույն ախտորոշմամբ, բայց ավելի քիչ յուղոտ կաթնամթերքով սնվող կանայք: Կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը խթանում է էստրոգեն հորմոնը: Էստրոգենն արտադրվում և պահպանվում է ճարպային բջիջներում: Փորձագետների մեծ մասը պնդում է, որ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում վաճառվող կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ էստրոգեն և պրոգեստերոն: Այս տրամաբանությանը հետևելու դեպքում կարելի է վստահաբար ենթադրել, որ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքը ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն է պարունակում, քանի որ դրանք զուրկ են ճարպի մեծ մասից: Այս պատճառով կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց խորհուրդ է տրվում ավելի քիչ ճարպոտ կաթնամթերք օգտագործել: Վերը նշվածից հետո մասնագետները ցանկացել են ապացուցել, որ ճարպոտ կաթնամթերքի օգտագործումն իսկապես մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, նաև մեծանում է կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը: Ահա մթերքների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են ուսումնասիրության մեջ՝ Անարատ կաթ Կոնցենտրացված կամ խտացրած կաթ Պուդինգ Պաղպաղակ Եփած կրեմ Ֆլան Պանիր Յոգուրտ Կարագ Փորձի մասնակիցներին 12 տարի հետևել են, արդյունքները ցնցող են եղել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների դեպքում, որոնք ամեն օր օգտագործել են 1 կամ մի քանի բաժին յուղոտ կաթնամթերք, 64%-ով ավելի մեծ է եղել ցանկացած գործոնից մահանալու հավանականությունը և 49%-ով ավելի մեծ կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց համեմատ, ովքեր օգտագործել են ցածր յուղայնությամբ կաթնամթերք կամ ավելի քիչ կաթնամթերք օրական: Հետազոտությունը ցույց է տալիս յուղոտ կաթնամթերքի և կրծքագեղձի քաղցկեղից մահվան կապը, սակայն դա չի ապացուցում, որ մեկն անխուսափելիորեն հանգեցնում է մյուսին: Դրանց միջև իրական կապը պարզելու համար անհրաժեշտ են այլ թեստեր, փորձեր և ուսումնասիրություններ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել ընդհանուր առողջական վիճակը. Սկսել առողջ ռեժիմով սնվել՝ բացառելով վերամշակված սննդամթերքները և շաքարավազը Բացառել ալկոհոլը Վերահսկել մարմնի զանգվածը Պարբերաբար վարժություններ անել Թողնել ծխելը Ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղերը հիվանդության կրկնությունից խուսափելու համար
loading...