Կյանքը մեզ շատ անկնկալներ է մատուցում։ Իհարկե, մենք բոլորս էլ մեր ծրագրերն ունենք, սակայն շատ մարդիկ գիտեն, որ նույնիսկ լավագույն ծրագրերում էլ անկնկալներ լինում են։ Իսկ ահա սիրային կյանքը գրեթե ամբողջովին բաղկացած է այդպիսի անակնկալներից։ Մի ամուսնացած տղամարդ մի քանի տարի շարունակ սիրային կապի մեջ էր իտալացի աղջկա հետ։ Մի օր աղջիկը հայտնում է նրան, որ հղի է։ Տղամարդը չէր ցանկանում փչացնել իր հեղինակությունը և ամուսնությունը, այդ իսկ պատճառով խնդրում է աղջկան վերադառնալ Իտալիա և այնտեղ լույս աշխարհ բերել երեխային։ Փոխարենը նա խոստանում է մեծ գումար վճարել աղջկան և հոգալ երեխայի բոլոր ծախսերը մինչև 18 տարին լրանալը։ Աղջիկը համաձանվում է։ Նրանք պայմանավորվում են, որ երբ երեխան ծնվի, աղջիկը նրան բացիկ կուղարկի, որի մեջ կգրի «սպագետտի» բառը։ Անցնում է մոտ 9 ամիս։ Մի օր, երբ տղամարդը վերադառնում է տուն, կինը զարմանքով դիմավորում է նրան և ասում, որ տարօրինակ բացիկ են ստացել։ Նա վերցնում է բացիկը և սկսում կարդալ, ինչից հետո գունատվում և ուշագնաց է լինում։ Բացիկի մեջ գրված էր՝ «Սպագետտի, սպագետտի, սպագետտի, սպագետտի և սպագետտի։ 3-ը մսի գնդիկներով, երկուսը՝ առանց։ Խնդրում եմ էլի խավարտ ուղարկիր»։ Հատուկ նրանց համար, ովքեր չհասկացան․ աղջիկը հնգյակ էր ունեցել՝ 3 տղա և 2 աղջիկ, այդ իսկ պատճառով էլի փող էր ուզում։
loading...