Xohanoc.am-ը Ձեզ է առաջարկում սև կետիկներից ազատվելու մի անցավ միջոց, որն օգնում է նաև նեղացնել դեմքի վրայի ծակոտիները, պակեսեցնում է մաշկի յուղոտությունը և կանխարգելում է պզուկների առաջացումը:
Ատամի խոզանակն՝ ընդդեմ քթի վրայի սև կետիկների
1 Նախքան մաքրման գործընթացին անցնելը, հինգ րոպե եռացրեք ատամի խոզանակը: Դեմքը պահեք գոլորշու վրա, կարող եք օգտագործել դեղաբույսերի լուծույթ. Այսպիսի արոմաթերապիան ավելորդ չի լինի ձեր լավ ինքնազգացողության համար: 2 Քիչ քանակությամբ ատամի մածուկ քսեք սև կետիկների վրա, (պրոբլեմատիկ հատվածին): Պահեք ատամի մածուկը դեմքին մոտավորապես հինգ րոպե, իսկ հետո թեթև, շրջանաձև շարժումներով մերսեք մաշկն ատամի խոզանակով: 3 Կարևոր է հաշվի առնել, որ այս գործընթացի համար ոչ բոլոր ատամի մածուկներն են հարմար: Ընտրեք այնպիսի մածուկ, որոնք չեն պարունակում խոշոր մասնիկներ, ինչպես նաև մեծ քանակությամբ մենթոլ, վերջինս կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: 4 Լվացեք մածուկը տաք ջրով, սրբեք դեմքը մաքրող տոնիկով: 5 Այնուհետև կարող եք մերսել դեմքը յուղերով: Խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութը ½ թեյի գդալ ժոժոբայի յուղի հետ: Թաթախեք ատամի խոզանակը այդ զանգվածի մեջ և քսեք պրեբլեմատիկ հատվածին: 6 Պարբերաբար կատարեք դեմքի մաքրման գործընթացը. Շաբաթը 1-2 անգամ: 7 Մի մոռացեք լավ լվանալ խոզանակն ամեն մաքրման գործընթացից հետո:loading...