ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հիանալի արդյունքների կհասնեք, եթե հենց առավոտվանից անցնեք գործի: Ոչ մի կարևոր բան օրվա երկրորդ կեսին մի թողնեք. օրվա այդ հատվածում կենտրոնանալը դժվար կլինի: Գործնական առաջարկներին քննադատորեն մոտեցեք. ձեզ շատ բան կխոստանան, սակայն բոլորը չէ, որ կպահեն խոստումները:
Լավ կընթանան հարաբերությունները մտերիմների հետ, կուրախացնի նաև սիրելիի հետ շփումը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Անկեղծ եղեք և հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Լավ օր է գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումների համար: Ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք նրանց վրա, ձեզ ամենալավ կողմից կներկայացնեք: Զրույցների ժամանակ կկենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է. հասկանալի կդառնա, որ տիրապետում եք թեմային:
Չի բացառվում հին ծանոթների հետ հանդիպումը: Ստիպված կլինեք դեմ դիմաց դուրս գալ մի մարդու հետ, ում հետ նախկինում ուժեղ զգացմունքներն են կապել: Հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները, սակայն մտածել է պետք՝ արդյոք դա ձեզ պետք է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մասնագիտական դաշտում հաջողությունների հասնելու համար ստիպված կլինեք ջանքեր գործադրել: Դա առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր գործի բերումով ստիպված են զանազան մարդկանց հետ շփվել. դժվար կլինի հանգստությունը պահպանելը, երբ թվում է բոլորը կարծես հատուկ ուզում են հանել ձեզ հավասարակշռությունից: Պատրաստ կլինեք բարդ գործեր ձեռնարկել, և շրջապատի մեջ դա աննկատ չի մնա: Չի բացառվում, որ շուտով կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորություն ունենաք:
Անկեղծությունն ու քաղաքավարությունը կօգնեն լավ հարաբերություններ պահպանել մտերիմների հետ: Մի վախեցեք պատմել ձեր խնդիրների ու տագնապների մասին. ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատանքի տեսանկյունից ամենահեշտ օրը չէ: Մի կողմից ձեր մրցակիցները շատ ակտիվ ու հնարամիտ կլինեն, նրանց հանդեպ հաղթանակ տանելն այնքան էլ հեշտ չի լինի: Մյուս կողմից՝ ձեր հետաքրքրություններին ու խնդիրներին անդրադառնալու համար գործընկերները շատ զբաղված կլինեն սեփական նախագծերով ու ամեն անգամ չէ, որ կարդարացնեն հույսերը:
Կձգձգվի ձեզ համար կարևոր հարցերի քննարկումը, օդից կախված կմնան շատ խնդիրներ, որոնց լուծման հարցով հետաքրքրված եք: Իրադրության վրա ազդել դժվար թե ստացվի: Ձեզ կմնա միայն հանգստություն պահպանելն ու համբերատար սպասելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Լավ օր է նոր ծանոթությունների համար: Պիտանի կապեր հաստատելու, նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք. նրանց հետ համագործակցությունը լավ եկամուտներ կբերի: Մարդկանցից, որոնց այսօր կհանդիպեք, կարող եք հետաքրքիր առաջարկներ սպասել: Կարևոր հանդիպումների գնալիս հաշվի առեք, որ ձեզ կգնահատեն արտաքինով, ուստի աշխատեք լավ տեսք ունենալ:
Լավ կանցնեն ընկերական ու սիրային հանդիպումները: Կարող եք դուր գալ նույնիսկ նրան, ով շրջապատի հանդեպ մեծ պահանջներ է ներկայացնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող ու արդյունավետ օր է: Դժվար ու ոչ միանշանակ իրավիճակներում միակ ճիշտ որոշումը կընդունեք, այդ իսկ պատճառով ավելի մեծ հաջողությունների կհասնեք, քան սպասում էիք: Ստեղծագործական պոտենցիալը բարձր է: Այնտեղ, որտեղ երևակայություն ու հնարամտություն է պետք, ձեզ հավասարը չի լինի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:
Հնարավոր են լավ փոփոխություններ անձնական հարաբերություններում: Լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, սակայն անձնական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա: Կարևոր որոշումների ու արարքների համար այսօր զղջալու կարիք չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ֆինանսական տեսանկյունից հիանալի օր է. հնարավոր են դրամական մուտքեր, եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Այսօր առաջ եկած գաղափարները արագ շահույթ կապահովեն, այնպես որ մի հետաձգեք դրանց իրագործումը: Դրա հետ մեկտեղ հաշվի առեք, որ լավ է ինքնուրույն աշխատել, ոչ ոքից աջակցություն ու հովանավորություն չսպասել:
Հեշտ չեն ընթանա մտերիմների հետ հարաբերությունները. հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, որոնց պատճառը հաճախ մանրուքները կլինեն: Համբերատար եղեք սիրելիի հետ. այսօր դրա կարիքը շատ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատանքում հաջողությունների հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Հնարավոր են դժվարություններ, ձգձգումներ ու թյուրիմացություններ. նույնիսկ ամենահեշտ գործերը դժվար կլինի արագ ավարտին հասցնելը: Դժվարությամբ լեզու կգտնեք նաև գործընկերների ու ղեկավարության հետ: Վեճերն ու կոնֆլիկտները լուրջ չեն լինի, սակայն տրամադրությունն ամեն դեպքում երկար ժամանակով կփչանա:
Անձնական հարաբերությունների ոլորտում դրական միտումներ կնկատվեն: Հիանալի ժամանակ կանցկացնեք հին ընկերների հետ ու հաճույք կստանաք նոր ծանոթների հետ շփումներից: Չեն բացառվում սիրային խոստովանությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոնք ձեր առջև նոր հեռանկարներ ու հորիզոններ կբացեն: Կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի, և դրա համար միայն համառություն, ուժերի հանդեպ հավատ կպահանջվի: Նախկինում ստացված գիտելիքների ու փորձի անհրաժեշտությունը կզգացվի. դրանց շնորհիվ կկարողանաք խուսափել լուրջ սխալներից ու ձեր դեմ լարված թակարդներից:
Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, անսովոր հանդիպումներ: Ամենայն հավանականությամբ դրանք կարճատև կլինեն, փոխարենը հաճելի տպավորություն կթողնեն, կբարձրացնեն տրամադրությունն ու երկար ժամանակ կմնան հուշերում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հաջողությունը կժպտա ձեզ: Կարող եք անցնել ցանկացած գործի կատարման՝ չվախենալով տհաճ անակնկալներից, կարևոր խոսակցություններ տանել, լուծել ֆինանսական հարցերն ու միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատել: Պատրաստ եղեք արագ մի գործից մյուսին անցնելուն. այսպիսի ռեժիմով աշխատելով ավելի շատ բան կհասցնեք անել:
Կստիպի անհանգստանալ այն մարդու հետ հանդիպումը, ով ձեզ միաժամանակ հետաքրքրում ու վախեցնում է: Հնարավոր են անսովոր սիրային արկածներ. գլուխը կորցնելու հավանականություն կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոնք շատ շուտով օգտակար կլինեն ձեզ: Նոր գործընկերներ ձեռք կբերեք, նրանց գրավիչ առաջարկներն իրենց սպասեցնել չեն տա: Ստիպված կլինեք զբաղվել բարդ հարցերով ու ուրիշների սխալներն ուղղելով: Ամեն դեպքում գոհ կլինեք աշխատանքի արդյունքներից:
Վերջերս ավարտված սիրային հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Ձեր խնդիրն է աննկատ նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը, որպեսզի ոչ ոք չկռահի, որ «զարմանալի զուգադիպության» հեղինակը դուք եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ինչ-որ կարևոր ու բարդ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք: Ուշադրություն կդարձնեք մանրուքներին. առանց դրա դժվար կլինի առաջ շարժվելը: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք ցուցաբերել, քանի որ այսօր հակված կլինեք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ:
Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, ներքին ձայնը կհուշի՝ ինչ է պետք ձեռնարկել կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելու համար: Կարևոր է չշտապելը. պահի տակ ընդունված որոշումներն ամենալավ ընտրությունը չեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
loading...