Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում անցած գիշեր գրանցվել է մինչեւ 20 եւ ավել աստիճան սառնամանիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, առավել ցածր ջերմաստիճան գրանցվել է Վարդենիս քաղաքում, որտեղ սնդիկի սյունը ցույց է տվել մինուս 22 աստիճան: Գավառ քաղաքում գրանցվել է 20 աստիճան, Մարտունիում եւ Շորժայում՝ 14, Սեւանում՝ 11 աստիճան սառնամանիք: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Գեղարքունիքում գրանցված սառնամանիքները հունվարի ամսական միջին նորմայից ցածր են 2-4 աստիճանով: Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ բարձրլեռնային Մաքենիսում գրանցվել է 23 աստիճան սառնամանիք:
loading...