«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմից հայ հանդիսատեսին ծանոթ Անժելա Սարաֆյանի լուսանկարներն այսօր մեծ իրարանցում են առաջացրել համացանցու: Հայազգի դերասանուհին ամերիկյան “Westworld” սերիալում մարմնավորում է անբարոյական կնոջ, որտեղ մերկացել է: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Անժելան տարիներ առաջ ամուսնացել է դերասան, ռեժիսոր, սցենարիստ Նարեկ Ղափլանյանի հետ, ով մոտ 5 տարի առաջ մշտական բնակության էր մեկնել ԱՄՆ: Ի դեպ, Նարեկը եղել է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի սցենարիստներից մեկը, իսկ Անժելան այս ֆիլմում մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն: Զույգը միասին Հայաստան էր ժամանել 2015 թվականի ապրիլին՝ մասնակցելու «1915» ֆիլմի պրեմիերային: Վերջին շրջանում ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Անժելան հանդիպում է դերասան Ռամի Մալեկի հետ: Իսկ ահա Անժելան միշտ նշում է, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին:
loading...