Հայտնաբերվել են 10 000 դրամանոց կեղծ թղթադրամներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ


Դիտումներ ` 321

Հայտնաբերվել են 10 000 դրամանոց կեղծ թղթադրամներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաև նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10 000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձև փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին և վատ լուսավորության պայմաններում: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձև փայլաթիթեղը և ջրանիշի առկայությունը: Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաև նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։ Դրամանենգությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 57-90-58 և (010) 57-98-44:
loading...
Փակել