Իվետա Մուկուչյանը «բռնվեց» (ֆոտո)


Դիտումներ ` 293

Իվետա Մուկուչյանը «բռնվեց» (ֆոտո)

Դատելով տղամարդու փորից՝ կարելի է ասել, որ նա ուտող-խմող հայ է :)
Հայ հայտնիները` հատկապես իգական սեռի, իրենց անձնական կյանքը թաքցնելու մոլուցքով են տառապում: Չգիտես ինչու, նրանց թվում է, որ անձնական կյանք կամ կյանքում որևէ տղամարդ ունենալը ամոթ է, և եթե նման բան կա, դա ամեն կերպ պետք է թաքցնել: Թաքցրեք, սիրելիներս, բայց դե ոչ մեր ամենատես աչքից :) Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ համացանցում հայտնվեց Իվետա Մուկուչյանի ամառային հանգստի լուսանկարներից մեկը, որտեղ նա ինչ-որ տղամարդու հետ յոգայի դիրքեր էր փորձարկում: Տղամարդու դեմքը մենք չտեսանք, որովհետև Իվետան փակել էր այն: Համացանցային քննարկումների ու մեկնաբանությունների արդյունքում պարզվեց, որ այդ երիտասարդը Իվետայի համար ավելին է, քան սովորական ընկերը, որովհետև ընկերների դեմքերը չեն թաքցնում: Այս լուսանկարի հետ կապված քննարկումները շուտով մոռացվեցին: Իսկ ահա այսօր Իվետան կրկին «բռնվեց»: Երգչուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել լողափից և թույլ տված վրիպման պատճառով մատնել իրեն: Եթե ուշադիր նայենք լուսանկարին, ապա ակնոցի հայելային արտացոլանքում կտեսնենք, որ Իվետային լուսանկարել է տղամարդ: Իսկ դատելով տղամարդու փորից՝ կարելի է ասել, որ նա ուտող-խմող հայ է :) Իվետա ջան, խոստովանիր, գիտես, որ մեր սուր աչքից ոչինչ չի վրիպում, և շուտով մենք ինքներս կգտնենք այդ երիտասարդին:
loading...
Փակել