ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ է առավոտից զգույշ լինել. հնարավոր են թյուրիմացություններ, խնդիրներ աշխատավայրում, ձգձգումներ գործերի մեջ: Շատ բաներ այնպես չեն ստացվի, ինչպես ցանկանում էիք, սակայն չեք հրաժարվի մտածածից ու ճիշտ որոշում կընդունեք. համառությունը կօգնի հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի ինչ-որ տհաճ, բայց կարևոր գործերի հետ: Աշխատեք չշտապել ու չշտապեցնել իրադարձությունները: Գործեք ըստ նախապես կազմված պլանի: Ցանկալի է խուսափել չպլանավորված ծախսերից: Չարժե շտապել նաև գնումներ անելիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ օր է այն մարդկանց հետ շփման համար, ովքեր կարող են օգնել գործերում ու աշխատանքի հետ կապված որոշումներում: Գումար աշխատելու, համաձայնություն կնքելու հնարավորություն կունենաք, որոնց շնորհիվ էլ եկամուտները կաճեն: Կարող եք ռիսկի դիմել: Եթե զգույշ լինեք, սխալներ թույլ չեք տա, գործերում առաջընթացն էլ հնարավոր կդառնա: Անձնական հարաբերություններում կարող եք հույսը դնել ներքին ձայնի վրա: Այն անսխալ հուշումներ կանի: Կարող են լուծվել հին խնդիրները, որոնք խանգարում էին մտերիմների հետ շփումներում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է, որը շատ լավ բաներ կբերի, եթե ձեռքերը ծալած չնստեք: Կարող եք մասնակցել համատեղ նախագծերին, համախոհներ ու աջակիցներ փնտրել: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց ձեր կողմը կգրավեք: Բոլոր կարևոր գործերը լավ է պլանավորել օրվա առաջին կեսին. այդ ժամանակ հեշտ կլինի կենտրոնանալ ու առանձնացնել առաջնային գործերը: Երեկոն հարմար է ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, չի բացառվում հին ցանկությունների կատարումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր է ուժերը ճիշտ գնահատելն ու շատ բարդ գործեր չձեռնարկելը: Օրը հարմար չէ կարևոր հարցեր լուծելու համար: Հատկապես զգույշ պետք է լինեն նրանք, ովքեր ֆինանսների ու արժեքավոր փաստաթղթերի հետ են աշխատում: Մի շտապեք մեծ գնումներ անել, ձեր կամ ուրիշի բիզնեսում գումար ներդնել: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան ձեր պլաններով չընթանա: Նոր հնարավորություններ կտեսնեք, երազանքներին հասնելու հնարավորություն կունենաք: Հավանական են նաև հաճելի հանդիպումները, անսպասելի հետաքրքիր ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հուզական տեսանկյունից հեշտ օր չէ: Կանհանգստանաք ու կտագնապեք, տրամադրությունը կարող է փչանալ դատարկ բաների պատճառով: Դժվարությունները հաղթահարել կօգնի մտերիմների աջակցությունը. նրանք միշտ մոտ կլինեն, օգնության կգան, եթե դա անհրաժեշտ լինի: Ցանկալի չէ իրավաբանական ու ֆինանսական հարցերի լուծումը: Խուսափեք նաև խոշոր գնումներից: Օրվա երկրորդ կեսին գործնական շփման մեջ զգուշություն պետք կլինի. լուրջ տարաձայնությունների, վեճերի վտանգ կա, որն էլ կխանգարի արդյունավետ համագործակցությանը: Ցանկալի է չխառնել մասնագիտական ու անձնական հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հարմար է գործնական ու ոչ ֆորմալ շփումների համար: Կկարողանաք ձեռք բերել այն մարդկանց համակրանքն ու հարգանքը, որոնք ձեր ու ձեր գաղափարների հանդեպ հետաքրքրություն չէին ցուցաբերում: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Հավանական է սեր առաջին հայացքից: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ աշխատելու ու կարևոր հարցեր լուծելու ժամանակ է: Կարող եք անցնել բարդ ու խճճված գործերի կատարմանը. արագ հաջողությունների կհասնեք: Երեկոն հաճելի անակնկալներ ու նորություններ կբերի, որոնք ուրախություն կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Զգույշ եղեք: Հեշտ օր չէ. այն նույնիսկ ամենաաննշան գործերին ուշադրություն կպահանջի: Ստիպված կլինեք բարդ աշխատանք կատարել, որը մեծ ուժեր կխլի: Հնարավոր է գերհոգնածություն: Օրն այնպես պլանավորեք, որ հանգստանալու, ուժերը վերականգնելու ժամանակ մնա: Ցանկալի չէ ֆինանսական հարցերի լուծումն ու իրավաբանական տարաձայնությունների կարգավորումը: Մտերիմների հետ հարաբերությունները համբերատարություն կպահանջեն: Աշխատեք ղեկավարել հույզերը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Այսօր սկսված շատ խնդիրներ ավելի ուշ լուծելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտը դժվար թե արդյունավետ լինի. օրվա այս շրջանում լավ է ոչինչ չպլանավորել: Հանգստանալու, ընկերների հետ հանդիպելու, ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ավելի ուշ հնարավոր կլինի ավելի բարդ ու կարևոր գործերի անցնել: Հեշտ հաղթանակների վրա չարժե հույս դնել, սակայն եթե ջանքեր գործադրեք, ամեն ինչ կստացվի: Հին փորձն ու նախկինում ստացված գիտելիքներն այսօր շատ պետք կգան: Ցանկալի չէ ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը, սպորտով զբաղվելն էլ լավ է հետաձգել: Պետք չէ նաև այցելել բազմամարդ միջոցառումների, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին. դրանք հոգնեցուցիչ կլինեն ու դժվար թե հաճույք պատճառեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ գործեր, հոգսեր ու անսպասելի իրադարձություններ կբերի: Ձանձրանալու առիթ չի լինի: Կարող եք առանց շտապելու նոր գործ ձեռնարկել. առավոտյան պլաններ մշակեք, երեկոյան անցեք դրանց իրագործմանը: Հնարավոր է օգնության կարիք ունենաք. հարազատներն ու ընկերները չեն մերժի ձեզ: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Այնտեղ, որտեղ գործը գումարին կվերաբերվի, սխալներ թույլ չեք տա: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփումների, ընտանեկան գործերի, ընկերների ու հարազատների մասին հոգ տանելու համար: Ձեզ համար թանկ կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաճելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ է խոստանում: Այն հարմար է և′ ոչ ֆորմալ, և′ գործնական բանակցությունների համար: Ցանկացած իրավիճակում ձեզ հարմարավետ կզգաք, հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, դուր կգաք նրանց: Կարող եք պայմանավորվել համատեղ նախագծերի մասին, ընդհանուր պլաններ մշակել: Համարձակ մտահղացումներն այսօր կյանքի կոչելու հավանականություն կա: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Չի բացառվում, որ դրանք կապված լինեն ինչ-որ մեկին օգնելու, խնդիրները լուծելու հետ: Երեկոն կուրախացնի վաղեմի ցանկության իրագործմամբ: Կարևոր գործերն ավարտին հասցնելու, երկար ժամանակ անհանգստացնող հարցերին լուծում գտնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը արդյունավետ, հետաքրքիր ու հագեցած կլինի: Օրվա այս հատվածում ձեզ լավ կողմերից ցույց տալու և այնպիսի արարք գործելու հնարավորություն կունենաք, որի համար հետագայում կհպարտանաք: Կարող եք գնումներ կատարել. լավ է այնպիսի իրեր ձեռք բերեք, որոնք պետք կգան ոչ միայն ձեզ, այլև մտերիմներին: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն դժվար թե կարևոր իրադարձություններ բերի, սակայն հնարավորություն կտա լավ հանգստանալ, վերականգնել ուժերն ու շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Հին ծանոթներին տեսնելու, հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կունենաք: Ներքին ձայնը կօգնի լեզու գտնել մարդկանց հետ, գուշակել նրանց ցանկություններն ու գաղտնի մտադրությունները: Ավելի ուշ պետք կլինի կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, զբաղվել գործնական հարցերի լուծմամբ: Դա սովորականից ավելի շատ ուժեր կխլի: Ստիպված կլինեք շատ աշխատել սկսածն ավարտին հասցնելու համար: Զգույշ եղեք գումարի հետ. հնարավոր են ավելորդ ծախսեր, ոչ մեծ կորուստներ: Սահմանափակվեք պլանավորված գնումներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
loading...