Թագավորական համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցների կատարած հետազոտության համաձայն՝ մարդը օրական միջինը 200 անգամ որոշում է ընդունում՝ կապված սնունդի եւ ըմպելիքների հետ, ընտրելով ինչ, որտեղ, երբ եւ որքան գնել, ուտել եւ խմել: Չնայած մասնագետները խորհուրդ են տալիս բազմատեսակ սնունդ ուտել, մի քանի մթերքներ կան, որոնք պետք է մտնեն առողջ եւ բարեկազմ մնալ ցանկացող յուրաքանչյուրի ամենօրյա սննդակարգի մեջ: Վարսակի շիլա Վարսակի շիլան կատարյալ ընտրություն է ոչ միայն նախաճաշի, այլեւ խավարտի համար, կարծում են փորձագետներից շատերը: Նրանց խոսքով՝ վարսակի շիլայի օգուտները անգնահատելի են: Դրանց մեջ առողջության համար կարեւորագույն միկրոտարրեր կան, որոնց թվում են՝ մագնիումը, ֆոսֆորը, կալցիումը, ցինկը, սելենը, В խմբի եւ այլ վիտամինները: Այն հարմար է նաեւ այն մարդկանց համար, ովքեր ավելորդ քաշ ունեն կամ աղեստամոքսային համակարգի, թույլ սրտի հետ կապված խնդիրներ: Ձու Մյուս պարտադիր մթերքը ձուն է: Վերջին հետազոտություններով վերջնականապես հերքվել են այն պնդումները, որ ձուն խոլեստերին շատ է պարունակում: Անցյալում կարծում էին, որ ձուն վտանգավոր է խոլեստերինի պարունակության պատճառով, սակայն հիմա հայտնի է, որ սննդամթերքում պարունակվող խոլեստերինը գործնականում առողջ մարդկանց արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա չի ազդում: Մասնագետների խոսքով՝ ձվի կանոնավոր օգտագործումը նպաստում է ֆիզիկական լավ վիճակի պահպանմանը, օգնում է ամրացնել առողջությունը, լավացնել հիշողությունը եւ մտավոր ունակությունները: Կաթնաթթվային մթերքներ Ցանկալի է, որ ամենօրյա սննդակարգի մեջ ներառվեն նաեւ բնական կաթնաթթվային մթերքները՝ կեֆիր, մածուն, առանց շաքարի եւ հավելուկների բնական յոգուրտ: Այս մթերքները կալցիում ավելի շատ են պարունակում, քան կաթը: Կալցիումից բացի, կեֆիրը եւ մյուս կաթնաթթվային մթերքները նաեւ պրոբիոտիկներ են պարունակում, որոնք դրական են ազդում մարսողության գործընթացի վրա եւ նպաստում են իմունիտետի ամրացմանը:
loading...