Մի անգամ երեկոյան կինը սեղանին տեսավ գրություն ամուսնու կողմից. «Սիրելիս կներես, բայց դու պետք է ինձ հասկանաս: Դու արդեն 45 տարեկան ես ու ի վիճակի չես բավարարել իմ բոլոր տղամարդկային ցանկությունները: Այդ պատճառով ես այսօր օրս անցկացնելու եմ իմ քարտուղարուհու հետ: Տուն կվերադառնամ կեսգիշերին»: Երբ ամուսինը տուն վերադարձավ, այդ նույն տեղում տեսավ պատասխան նամակը. «Սիրելիս, ես լավ հիշում եմ, որ ես 45 տարեկան եմ, սակայն մի էլ մոռացիր, որ դու էլ ես նույն տարիքին: Եվ ճիշտն ասած, դու էլ ոչ այնքան լավ ես կատարում քո պարտականությունները: Այդ պատճառով ես այսօր օրս կանցկացնեմ իմ աշակերտի հետ, որն ի դեպ քո քարտուղարուհու տարիքին է: Եվ մի բան էլ. որպես մաթեմատիկայի դասախոս, ես քեզ վստահ կարող եմ ասել, որ 20-ը 45-ի մեջ ավելի շատ է մտնում, քան 45-ը՝ 20-ի, այնպես որ ես առավոտյան նոր կվերադառնամ»:
loading...