Մեծահասակ մարդկանց մեծ մասը ունի ավտոմեքենա, և ուրեմն ինչո՞ւ Ա կետից Բ կետը ուղևորությունը չդառնա ավելի հարմարավետ: Այս պարզ ու խորամանկ խորհուրդները զգալիորեն կհեշտացնեն նրանց կյանքը: Օգտագործեք ատամի մածուկ մեքենայի լուսարձակները մաքրելու համար։ Պարզապես քսեք մածուկը փափուկ կտորի վրա ու մաքրեք դրանք։
Եթե չունեք սմարթֆոնը մեքենայում դնելու հարմարանք, օգտվեք այս խորամանկ հնարքից։
Մեքենայի համար գնեք փոքրիկ աղբաման։
Ավտոտնակում կախեք թենիսի գնդակ՝ կայանման խնդիրներից խուսափելու համար։ Լուսանկարեք ձեր կայանման վայրը, որպեսզի չմոռանաք, թե մեքենան որտեղ եք կանգնեցրել։
Որպեսզի դիմապակուն պիտակների հետքեր չմնան փաստաթուղթը պոկելուց հետո, պարզապես դրա տակ 10 րոպեով դրեք տաք թաց սրբիչ կամ թերթ, ու այն հեշտորեն, առանց հետքի կպոկվի
։
Օգտագործեք անտիստեպլեր, որպեսզի հեշտորեն բացեք բանալիների օղակը։
Վե՛րջ վնասված եղունգներին։ Օդափոխեք ավտոմեքենան առանց օդորակիչի։
Պարզապես բացեք առջևի ցանկացած պատուհան, ու 5-6 անգամ բացեք փակեք հետևի ցանկացած դուռ: Մեքենայի ռետինակտորները ձեթով տրորեք, որպեսզի մեքենայի դռները սառը եղանակին չսառչեն։
Օգտագործեք բազմակի օգտագործման բաժակները՝ որպես թաց անձեռոցիկների պահպանման տարաներ։
Ինչո՞ւ: Որովհետև յուրաքանչյուր մեքենայում կա բաժակները պահելու հարմարանք, ու չկա թաց անձեռոցիկի տուփի համար նախատեսված հարմարանք։ Եթե ուզում եք բացել մեքենայի դուռը կամ այն գործի գցել, ու ազդանշանը չի հասնում մեծ տարածությունօց, ապա պարզապես բրելոկը մոտեցրեք կզակին ու սեղմեք կոճակը։
Կոշիկների հարմարանքը իսկական պահարանի վերածեք հետևի նստելատեղում։
Դիմապակու ճաքերի վրա եղունգների սովորական լաք քսեք։
Դա զգալիորեն կամրացնի ապակին ու կկանխարգելի ճաքերի հետագա տարածումը։ Մեքենայի վրա առաջացած փոսերը ուղղեք վանտուզի օգնությամբ։
Եթե ձեր հեռախոսը օգտագործում եք որպես GPS, իսկ պահելու հարմարանք չկա, ապա պարզապես այն ամրացրեք գրասենյակային ռետինի ու սեղմակի օգնությամբ։ Ահա այսպես է դա կատարվում.
Ավտոմեքենայի կողպեքը ապասառեցնել ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ միջոցով, որում պարունակվող ալկոհոլը կսպիտի կողպեքի ներսում գտնվող սառույցին հալչել։