Entertrain.1in.am-ը գրում է՝ Այս հարցին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից և ուզում են հարաբերություններ ունենալ նաև այդ օրերին։ Պետք է նշել, որ այս հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ դաշտանային շրջանում սեքսով զբաղվելն ունի և դրական, և բացասական հատկանիշներ։

 

Ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվելու ամենամեծ վտանգը վարակի մեծ հավանականություն է. ընդ որում և կանանց, և տղամարդկանց մոտ։ Սա ունի շատ պարզ բացատրություն. արյունը հիանալի միջավայր է մանրէների արագ զարգացման համար։ Դաշնային ցիկլի ժամանակ արգանդի վզիկը բաց է, ինչը նշանակում է, որ վարակը շատ հեշտությամբ կարող է անցել արգանդ և մի շարք բարդություններ առաջացնել։ Հետևաբար, եթե մշտական զուգընկեր չունեք (ով վստահելի և առողջ է), ապա խորհուրդ չի տրվում ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվել։ Այս հարցի շուրջ կան նաև կրոնական որոշ համոզմունքներ. հրեաները խուսափում են սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ։ Նրանք սեռական հարաբերություններ են ունենում միայն դրանց ավարտից յոթ օր հետո։ Շատ մարդկանց տհաճ է արյուն տեսնել իրենց անկողնու վրա։ Որպեսզի արտադրությունն ավելի քիչ լինի, ապա խորհուրդ է տրվում «տղամարդը վերևից» դիրքով սեքսով զբաղվել։ Հետևեք անկողնու մաքրությանն ու ձեռքի տակ պահեք խոնավ անձեռոցիկ։ Ամբաղջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

loading...