Իտալացի մոդել Պաոլա Սաուլինոն հայտարարել է, որ ինտիմ ծառայություններ կմատուցի յուրաքանչուրին, ով դեմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Եթե հավատալու լինենք էքզիթ-փոլի տվյալներին՝ նա պետք է ստիպված լինի բավարարել ընտրողների ընդհանուր թվի 60 տոկոսին։
Վերջին տվյալների համաձայն՝ մոտ 19 մլն իտալացի «ոչ» է ասել Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեում։ «Ես խոսքի կին եմ։ Պաշտում եմ ձեզ։ Ես չեմ կատակում՝ պարզապես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»,- գրել է մոդելն իր Facebook-ում։
loading...