Գլխացավը մեր իրականության ամենատհաճ խնդիրներից մեկն է. մենք բոլորս էլ տառապում ենք առողջական այս բարդույթով՝ ինչը մեծապես խանգարում է նախընտրելի կենսակերպը վարել։

EnterTrain–ը որոշել է բացահայտել, թե գլխացավերի ինչ տեսակներ են լինում և որոնք են գլխացավի հիմնական պատճառները։

golovglaz

Մարդկանց մոտ հաճախ հանդիպում են գլխացավերի 4 տեսակներ՝ սինուսային, լարվածության, միգրենային և տեղային։ Սակայն իրականում այս գլխացավերը տարբերվում են միայն ցավի բնույթով։ Այստեղ ավելի կարևոր է իմանալ, թե ինչը կարող է առաջացնել վերը նշված գլխացավերից որևէ մեկը։ Իհարկե կան նաև շատ պատճառներ, սակայն մենք առանձնացրել ենք 6 ամենահաճախ հանդիպողները։

1. Սթրես

1

Գլխացավերը անհանգստացնում են միլիոնավոր մարդկանց։ Երբ դա պատահում է, ավելի կարևոր է հասկանալ, թե ինչի հետևանք է գլխացավը։ Ցավոք սրտի սթերը, որը ուղեկցում է մեզ ամենուրեք, գլխացավի հիմնական պատճառներից մեկն է։ Սթրեսի պատճառով առաջացած գլխացավի դեմ պայքարելու միջոցը հանգիսն է և մեդիտացիան։

2. Անառողջ սնունդ

2

Անառողջ սնունդը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ինչպես նաև գլխացավեր առաջացնել։ Փորձեզ ավելի առողջ մթերքներ ուտել և հեռու մնացեք կոֆեինից։

 


3. Սխալ դեղահաբեր

3

Դեղահաբեր ընդունելը չափազանց պատասխանատու և կարևոր գործ է, քանի որ նույնիսկ աննշան սխալը կարող է անուղղելի հետևանք թողնել առողջության վրա։ Մշտապես համոզվեք, որ դեղատանը Ձեզ ճիշտ դեղ են տվել։ Դեղերը իրար խառներ կամ սխալ դեղահաբեր ընդունելը կարող է բավականին տհաճ գլխացավեր առաջացնել։

4. Տեսողության լարում

4

Համակարգչի էկրանին երկար ժամանակ նայելը մեծ լարվածություն է առաջացնում մեր աչքերում, ինչը իր հերթին բերում է ուժեղ գլխացավի։ Փորձեք չափավորել համակարգչից օգտվելու ժամանակը և պարբերաբար ստուգեք Ձեր տեսողությունը լավ բժշկի մոտ։

5. Ապրելակերպ

5

Ինչպես ընդունված է ասել, չափից շատ քնելուց հետո մենք արթնանում ենք գլխացավով։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչքան հանգիստ է հարկավոր Ձեր մարմնին։ Սակայն զարթուցիչ օգտագործելը նույնպես տարբերակ է։

 


6. Սխալ դիրք

6

Մեջքի համար անհարմար դիրքում նստելը կարող է գլխացավ առաջացնել։ Մշտապես ուղղեք Ձեր դիրքը և հետևեք մեջքի վիճակին։

loading...