Կլեոպատրա

Եգիպտոսի կայսրուհին խելացի և կրթված է եղել, բայց հայտնի է դարձել հեշտասեր բնույթի շնորհիվ: ժամանակակիցների պնդմամբ՝ սիրային արվեստում նա հավասարը չի ունեցել, իսկ սիրեկանների թիվը հնարավոր չէ ստույգ նշել:

Վալերիա Մեսալինա

Նա եղել է Հռոմի Կլավդիոս կայսեր կինը, բայց միաժամանակ, նրա կենսակերպը ամաչեցրել է նույնիսկ ժամանակակից տղամարդկանց, որոնք առանձնացել են բարքերի հազվագյուտ ազատությամբ: Պատմում են, որ նա կուսությունը կորցրել է 13 տարեկանում և այդ ժամանակից այլասերություն է արել: Նա ոչ միայն գայթակղել է գրեթե բոլոր տղամարդկանց, այլև սեփական հասարակաց տուն է ունեցել, որտեղ ինքն է աշխատել «արվեստի նկատմամբ սիրուց» դրդված:

Ջովաննա Նեապոլիտանացի

Գահին բազմել է 17 տարեկանում: Եղել է բարձր կրթությամբ և տաղանդավոր կին, բայց միաժամանակ չափազանց կամակոր և կրքոտ՝ սեփական կրքերին տուրք տվող: Նրան շատ են դուր եկել Բոկաչոյի էրոտիկ նովելները, հեղինակն անձամբ է իր «Դեկամերոնն» ընթերցել թագուհու համար: Ջովաննան շատ է սիրել սիրո հաճույք վայելել մի քանի երիտասարդների հետ միաժամանակ, իսկ իր ամուսնուն՝ Հունգարիայի արքայազնին, հրամայել է խեղդել… Դրանից հետո ևս 3 անգամ ամուսնացել է:

Մարկիզուհի դե Պոմպադուր

Եղել է Լյուդովիկոս XV-ի կինը: Իսկ երբ հասկացել է, որ իր հրապույրներով արդեն այնքան էլ չի գրավում արքային՝ նրա համար բացառիկ հասարակաց տուն է ստեղծել, որտեղ նրա համար հատուկ 15 տարեկան աղջիկների է տարել:

 

Ելիզավետա Պետրովնա

Նա բացառիկ գեղեցկություն է ունեցել, ազատասեր կին է եղել: Արդեն մինչև 20 տարեկանը նա տասնյակ երիտասարդ սիրեկաններ է ունեցել, որոնց առատաձեռնորեն պարգևատրել է կոչումներով ու պաշտոններով: Թագին բազմելով՝ կազմակերպել է անվերջանալի ներկայացումներ, ուրախ ճամփորդություններ, պարահանդեսներ, շքեղ դիմակահանդեսներ: Նրա գլխավոր սիրելիների ցուցակը առնվազն 7 հոգի է ներառել: 40 տարեկանում Ելիզավետան 20-ամյա սիրեկաններ է ունեցել, որոշ ժամանակ պալատում ապրել են միաժամանակ նրա 4 ֆավորիտնները:

Իշխանուհի Սալտիկովա

Նա եղել է գեղեցիկ, խելացի, զինվորների շրջանում շատ սիրված, որոշ տվյալներով՝ այնտեղ մոտ 300 սիրեկան է ունեցել:

Եկատերինա II

Եկատերինա Մեծը, դեռևս 18 տարեկանում սիրեկաններին փոխել է մեկը մյուսի հետևից:

 


Կոմսուհի Դյու Բարի

Հասարակության ստորին շերտերից ապօրինի ծնված աղջիկը կարողացել է հասնել Լյուդովիկոս XV-ի անկողին: Մանոն Լանսոն կեղծանվան տակ դարձել է հայտնի փարիզյան կուրտիզանուհի: Երբ նրան ներկայացրել են Լյուդովիկոս XV-ին, գրավել է ծերացող միապետի սիրտը և տեղափոխվել ապրելու պալատում՝ այդ տեղը զբաղեցնելով դե Պոմպադուրից հետո: Հանուն կոչման ամուսնացել է կոմս Գիյոմ Դյուբարիի հետ:

Մարիա Անտուանետա

Ավստրիացի կայսեր 15-րդ դստերն ամուսնացրել են Ֆրանսիայի գահաժառանգի հետ, որը, սակայն, իմպոտենտ է եղել: Մարիա Անտուանետան սփոփվել է անվերջ պարահանդեսներում և դիմակահանդեսներում՝ ծածկվելով դիմակով և միայն մի քանի ժամով վերադառնալով իր տուն քնելու համար:


Գալա Դալի

1920-ականներին ապրել է ամուսնու՝ Փոլ Էլյուարի և գերմանացի սյուրռեալիստ նկարիչ Մաքս Էռնսթփի հետ սիրային եռանկյունում: Հետո տեղափոխվել է Սալվադոր Դալիի մոտ, ով իրենից 10 տարով փոքր է եղել, բայց այդ ամուսնոթյունն էլ չի նվազեցրել նրա սիրառատությունը: Գալան նույնիսկ մի անգամ դժգոհել է, որ անատոմիան իրեն հնարավորություն չի տալիս սիրով զբաղվել միաժամանակ 5 տղամարդու հետ… Գալայի համար դա ազատ ամուսնություն է եղել, նա ազատորեն իր համար սիրեկաններ է ընտրել՝ գայթակղելով ամուսնու բոլոր ընկերներին և նրա տղամարդ մոդելներին: 70 տարեկանը լրանալուց հետո Գալան փորձել է անկողին քարշ տալ իր ճանապարհին հանդիպած ցանկացածին:

loading...