Նա գեղեցիկ աղջիկ է և ինչպես իր բոլոր հասակակիցները, շատ է սիրում լուսանկարվել։

Բայց նրա լուսանկարները համացանցում մեծ իրարանցում են առաջացրել, քանի որ դրանցում աղջկա թևատակերը սափրած չեն։

Հազարավոր մարդիկ կիսվեցին Լաուրայի լուսանկարով և մի շարք վիրավորական մեկնաբանություններ թողեցին։

Աղջիկը շոկի մեջ էր նման արձագանքից։

Նա գրեց, որ մտադիր է շարժում սկսել՝ պայքարելու համար նման վիրավորական արտահայտությունների դեմ։

14079498_10209544410834754_8622077749726071336_n

Աղջկա կարգախոսն էր «Հանուն խաղաղության»։

«Սեր և տոլերանտություն, ահա իմ պայքարի կարգախոսը»,-ասում է աղջիկը։

9ad3a29fd0607092fe5df7425e2a046a-800x573

Լաուրան շարունակում է ստանալ անանուն վիրավորանքներ, սակայն փորձում է ուշադրություն չդարձնել դրանց վրա։

14102482_10209562958418432_3915925244733894081_n

Ի վերջո, նա ոչ մի վատ բան չի անում։ «Ուղակի ես որոշեցի, որ իմ մարմնի հետ կանեմ այն, ինչ ցանկանում եմ։ Այնպես, ինչպես տղաներն են անում»։

 

 


13445541_10208967313847690_7310412886926810480_n


Աղջիկն ընդգծում է, որ չի փորձում իր ընտրությունը պարտադրել ուրիշներին։

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր ոք պետք է որոշի հեռացնի մազերն իր մարմնի վրայից, թե ոչ։

e1286059cc30e82d653cf68810238e0a-745x800

«Ես ոչ կողմ եմ և ոչ էլ դեմ եմ մազերի հեռացմանը։ Երբեմն ես հեռացնում եմ ավելորդ մազերը, երբեմն՝ ոչ»,-ասում է Լաուրան։

loading...