Ավստրալիայում բնակվող ֆիթնեսի թագուհի Թամի Հեմբրոուն վերջերս Instagram-ում ծննդաբերությունից առաջ և հետո լուսանկարներ է հրապարակել։
Նա իր օրինակով ապացուցել է, որ մարդու մարմինը շատ բանի է ընդունակ։
Աղջկա օգտահաշվին հետևում է 4 միլիոն մարդ։
Նրա խոսքով՝ ինքը ցանկանում էր ապացուցել մյուս երիտասրդ մայրիկներին, որ հղիությունն ուրախություն է, այլ ոչ թե դատավճիռ։
Ահա, թե ինչ է նա գրել իր փոխակերպման մասին․ «Զարմանալի է` ինչի է ընդունակ մեր մարմինը։ Պետք է սիրես քեզ կյանքի յուրաքանչյուր փուլում։ Յուրաքանչյուր մարմին գեղեցիկ է յուրովի, այդ պատճառոով պետք չէ համեմատես քեզ ուրիշի հետ։ Եթե դուք սիրեք ձեր մարմինը, ճիշտ սնվեք, ֆիզիկական վարժություններ կատարեք, կստանաք այնպիսի կառուցվածք, որին արժանի եք»։
Աղջիկն ասում է, որ իր գեղեցիկ կառուցվածքի գրավականը սնունդն է և վարժությունները, չնայած երիտասարդ մայրիկը դեռ չի կարող մարզումների հաճախել, սակայն շարունակում է առողջ սնունդ օգտագործել։
Սակայն աղջկա օգտահաշվի ոչ բոլոր հետևորդներն են հավատում նրան և կարծում են, որ Թամին դիմել է ֆոտոշափի օգնությանը։