Խոյ


Առօրյա հոգսերի համար օրն ամենահարմարը չէ: Այն հարմար է ազատ շփման և ստեղծագործ զբաղմունքների համար, հաջող կլինի նաև բիզնեսը: Իրադրությունն օգնում է սիրային հարաբերությունների զարգացմանը, երեխաների հետ փոխըմբռնմանը: Անկտիվանում է անձնական նամակագրությունը, տեղին է սիրախաղը: Վառ և հագեցած օրեր են սպասվում հանգստի մեջ գտնվող Խոյերին: Հարմար ժամանակ է գնումների, ինչպես նաև լողափ մեկնելու համար:

 

Ցուլ

 

Ցուլերին հաճելի իրադարձություններ են սպասվում ընտանեկան կյանքում, տնային գործերում: Հաջող կլինի ցանկացած միջոցառում` կապված բնակավայրի, երեխաների դաստիարակության հետ: Հնարավոր է, որ հյուրեր ունենաք: Հարմար պահ է ընտանեկան միջոցառումների համար: Հաջող կլինեն տան համար մանր և խոշոր գնումները: Հնարավոր է մեծ հետաքրքրություն դրսևորեք տարածքների դիզայնի նկատմամբ: Արդյունավետ օր է տանը ցանկացած աշխատանքի համար:

 

Երկվորյակ

 

Երկվորյակներին ձգում է ստեղծագործությունը և ազատությունը, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ հատկացնել նաև աշխատանքին: Ուշադրության կարիք ունեն ավարտին մոտեցող գործընթացները: Չարժե նաև հետաձգել ակտիվություն, շարժունություն, դիմացկունություն, ստեղծագործ միտք, ձեր անձնական որոշումը կամ ներկայությունը պահանջող գործերը: Այսօրվա բարեհաջող պայմաններում հեշտությամբ գլուխ կբերեք առաջադրանքը, և ազատ ժամանակ կմնա անձնական կյանքի համար: Հաջող օրեր են ծանոթությունների, հանիպումների, որոնումների, նամակագրության համար:

 

Խեցգետին

 

Խեցգետինների հաջողակությունն ուղղակիորեն կախված է ստեղծված իրադրությունից օգտվելու ունակությամբ: Անձնական նախաձեռնություններն, ընդհակառակը, ավելի լավ է հետաձգել: Իրադրությունը ներդաշնակ է ցանկացած կապերի պահպանման համար: Փոխըմբռնման հասնելու համար զրույցն ավելի լավ է անկաշկանդ վարել, ցուցաբերել ընկերասիրություն, հումորի զգացում: Հարմար օր է գնումների, այդ թվում` համացանցի միջոցով պատվերների համար:


 

 

Առյուծ

 

Այսօր Առյուծներին շատ բան է ուրախացնում` եղանակից և տրամադրությունից, մինչև ընթացիկ գործերում հաջողությունները: Օրը հարմար է անձնական ցանկությունների բավարարման համար: Հիանալի օր է ծանոթությունների, սիրախաղի, զբոսանքի, ուղևորությունների համար: Շատերը կցանկանան շփվել ձեզ հետ, ձեզ կմնա միայն ձեր ճաշակով ընտրել ուղեկիցներին և զրուցակիցներին: Աստղերը զգուշացնում են, որ արժե հեռատեսություն դրսևորել և ժամանակին հաշվարկել ձեր արարքների հնարավոր հետևանքները:

 

Կույս

 

Դրական մտածողության օր է: Հնարավոր է, որ ուրախ նորություն ստանաք: Կարող եք նոր ընկեր ձեռք բերել, բացահայտ կամ գաղտնի աջակացություն ստանալ: Աշխատանքում չարժե սահմանափակվել պաշտոնական լիազորություններով և շաբլոն մոտեցումներով, անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել: Ոչ ստանդարտ մտածողությունը կընդլայնի ձեր հնարավորությունները: Հաջող պահ է նորարարությունների, փորձարկումների, ոչ պաշտոնական հարցազրույցների համար: Լավագույն հեռանկարներն ունեն այն Կույսերը, ովքեր մեծ միության անդամ են, ունեն համախոհներ և հովանավորներ:

 

 



Կարիճ

 

Այսօր հնարավոր են վառ ստեղծագործական բացահայտումներ: Հաջող օր է նրանց համար, ում գործունեությունը կապված է շոու-բիզնեսի, գովազդի, արվեստի, դասավանդման հետ: Հարմար պահ է ղեկավարի, գործատուի հետ նպատակային զրույցի համար: Նվաճումների համար խթան կարող է հանդիսանալ սիրային գրավչությունը: Հաջողությունը զոհեր կպահանջի, օրինակ` օրվա ընթացքում կարող եք չափից դուրս շատ բանավոր էներգիա ծախսել:

 

Աղեղնավոր

 

Աղեղնավորները միանգամից մի քանի բոնուս կստանան: Գերազանց սկիզբ կունենա ցանկացած միջոցառում` կապված կրթության, ուղևորության, ստեղծագործության, երեխաների դաստիարակության, գիտական, քաղաքական, էսթետիկ կամ այլ առաքելության հետ: Հնարավոր են տեղաշարժեր դատական գործերում: Կարող եք ստանալ ընկերական հրավեր արտասահմանից, սիրային խոստավանություն ստանալ: Հաջող կլինի ճանապարհորդության համար երկրի ընտրությունը:

 

Այծեղջյուր

 

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում չափազանց տառացի հետևել կանոններին: Այսօր կարելի է գնալ ոչ ստանդարտ ճանապարհով` ապավինելով բախտին և հաջողությանը: Նման ընթացքը ձեզ շատ բան կսովորեցնի և ձեր առջև որոշ հավելյալ հնարավորություններ կբացի: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս ռիսկի չենթարկել ձեր գլխավոր նվաճումները, որոնց վրա բավականին ժամանակ և ուժ եք ծախսել: Օրինակ` ֆինանսական փորձարկումների համար ավելի լավ է ընտրել ազատ միջոցները, այլ ոչ հիմնական կապիտալը: Չարժե հարվածի տակ դնել հարաբերությունները, որոնք ձեզ համար իսկապես թանկ են:

 

Ջրհոս

 

Օրը հարմար է բանավեճերի, ելույթների, տաղանդների ցուցադրման և ստեղծագործական աշխատանքների համար: Շփման մեջ հնարավոր է բացասական երանգի վերադարձը: Ձեզ պետք կգա դիվանագիտություն` հատկապես, եթե հակառակորդը ձեզանից ուժեղ է: Գործնական ոլորտում Ջրհոսները ճիշտ կանեն համաձայնության գալ և՛ դաշնակիցների, և՛ մրցակիցների հետ: Արժե ընդունել խաղաղության առաջարկությունը, եթե այն շատ չի ոտնահարում ձեր հետաքրքրությունները: Անձնական կյանքում անհրաժեշտ է հաշվի նստել զուգընկերոջ ինքնասիրության հետ:

 

 


Ձկներ

 

Առօրյա պարտականություններին արժե ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Ցանկալի չէ հանգստանալ ձեռք բերածով, ավելի լավ է ինքնաքննադատ լինել և հմտացնել վարպետությունը: Օգտակար է կապ պահպանել գործընկերների հետ, ընկերություն անել և փորձով փոխանակվել: Հագեցած օր է այն Ձկների համար, ում գործունեությունը կապված է արվեստի, խոսքի, գովազդի, զվարճանքների հետ, դասավանդողների և դաստիարակների համար: Հիվանդությունների դեմ լավագույն պրոֆիլակտիկ միջոցը լավ տրամադրությունն է:

loading...