Թարմ շնչառությունը, սպիտակ ատամները, առողջ լնդերը ինքնավստահության գրավականն է, հաջողակ շփման ճանապարհը:
Բերանի խոռոչի ամբողջական խնամքը չի ենթադրում միայն ատամների լվանալը և ատամի թել օգտագործելը, այլ նաև ողողումնեը:
Ինչպես ազատվել բերանի հոտից
Առաջարկում ենք պատրաստել բերանը ողողելու միջոց բնական բաղադրիչներով՝ ձեր իսկ ձեռքով: Օգտագործելով այս միջոցը՝ դուք կապահովեք ձեր լնդերի առողջությունը, ատամների սպիտակությունը, կհեռացնեք մանրէներին, կթարմացնեք շնչառությունը:
Բաղադրիչներ
- 1 կիտրոն
- 200 մլ տաք ջուր
- 0,5 ճաշի գդալ դարչին
- 1,5 թեյի գդալ մեղր
- 0,5 գդալ սոդա
- Լավ փակվող շիշ կամ այլ տարրա
Պատրաստման եղանակը
1 Քամեք կիտրոնի հյութը և լցրեք շշի մեջ: Ավելացրեք դարչինը:
2 Խառնեք սոդան մեղրի հետ, ավելացրեք շշի մեջ:
3 Ավելացրեք ջուրը, փակեք բերանը և լավ թափահարեք:
4 Ստացված միջոցով ողողեք բերանը՝ ատամենրի ամեն մաքրելուց հետո, կամ անհրաժեշտության դեպքում:
Պատրաստի միջոցը կարելի է պահել սառնարանում, երեք շաբաթից ոչ ավել:
Թող ձեր ժպիտը շլացնի: