Համարյա բոլոր կանայք ունեն հազիվ նկատելի մազիկներ շրթունքի վերևում:

Ոմանց մոտ դրանք առավել տեսանելի են:

Շատերը փորձում են ազատվել դրանցից:

Բայց դրանց հեռացման միջոցների մեծ մասը ունեն թերություններ:

Քիմիական միջոցները վնասակար են մաշկի համար, իսկ մեխանիկականները՝ բավականին ցավոտ են և երկարատև արդյունք չեն տալիս:

Հիանալի բնական միջոց՝ «բեղիկները» հեռացնելու համար

 

Ձեզ հետ ուզում ենք կիսվել հիանալի անցավ միջոցով, որը ունի երկարատև ազդեցություն և մաշկին վնաս չի հասցնում: Այս միջոցը հորինել են Մերձավոր Արևելքի կանայք: Ի դեպ այն օգտակար է նաև մաշկի համար:

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ մեղր
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ

 

 


Օգտագործման եղանակը

Մանրացրեք վարսակի փաթիլները սրճաղացի կամ բլենդերի օգնությամբ, մինչ դառնա մի քիչ խոշոր փոշի

Ստացված փոշուն ավելացրեք կիտրոնի հյութ և մեղր, լավ խառնեք

Ստացված ծառնուրդը քսեք շուրթի վերևի անցանկալի մազերի հատվածին

Թողեք այն 15 րոպե և լվացեք տաք ջրով

Կայուն արդյունքի համար կրկնեք այս գործընթացը շաբաթը 2-3 անգամ:

Մեկ ամիս անց «բեղիկները» կանհետանան:  

loading...