Եկեք տեսնենք, թե ինչ օգուտ կարող է տալ օգտագործած թեյը կենցաղում:
1 Հանգստացնում է աչքերը
Թրջեք մեկանգամյա օգտագործման թեյը շատ սառը ջրի մեջ, կամ ուղղակի ջուր լցրեք վրան և որոշ ժամանակով դրեք սառնարան: Թեյը ոչ միայն կհեռացնի աչքերի կարմրությունն ու այտուցվածությունը, այլ նաև կհանգստացնի աչքերի հոգնածությունը:
2 Հանգստացնում է արևայրուքից այրված մաշկը
Մեկանգամյա օգտագործման թեյը, խոնավ վիճակում, հանգստացնում է արևից այրված մաշկի ցավերը: Իսկ, եթե այրվել է ողջ մարմինը, ապա թեյով լոգանք ընդունեք:
3 Թարմացնում է շնչառությունը
Բերանի ողողումը թունդ թեյով՝ հեռացնում է բերանի տհաճ հոտը:
4 Հեռացնում է ոտքերի քրտնածությունը
Կատարեք այս գործողությունը քնելուց առաջ. Ոտքերը դրեք տաք թեյի մեջ 10-15 րոպե, այնուհետև չորացրեք սրբիչով:
5 Ներծծում է հոտերը
Միս կամ ձուկ կտրատելուց հետո, ձեռքերը դրեք սև թեյի տերևներից պատրաստած թունդ լուծույթի մեջ 2-3 րոպեով: Հոտն ասես չի էլ եղել: Բացի այդ, օգտագործած մեկանգամյա թեյը կարելի է դնել սառնարանի մեջ: Այն կներծծի բոլոր տհաճ հոտերը: Միայն թե թեյը դրեք ինչ-որ ապակե դետալի վրա, այլ ոչ թե սպիտակ պլաստիկի: Այլապես, թեյը կներկի սպիտակ դետալները: