Մարդկանց մեծամասնության համար քնելը ամենացանկալի ժամանակահատվածն է, սակայն քչերը գիտեն, որ քնելու դիրքը կարող է ազդել առողջության վրա։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախ կողմի վրա քնելը կարող է բարելավել օրգանիզմի ընդհանուր առողջությունը

Դա բարելավում է ավիշային համակարգի աշխատանքը

 

Ավիշային համակարգը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն մաքրում է մեր օրգանիզմը և հեռացնում վնասակար տոքսինները։ Քանի որ այս համակարգի ամենամեծ անոթը գտնվում է մեր ձախ կողմում, ձախ կողմի վրա քնելը խթանում է օրգանիզմի մաքրման առավել արդյունավետ գործընթացը։

Դա լավացնում է փայծաղի աշխատանքը

 

Փայծաղը ավիշային համակարգի ամենամեծ օրգանն է և նույնպես գտնվում է ձախ կողմում։ Երբ դուք քնում եք այդ կողմի վրա պառկած, դուք հնարավորություն եք տալիս փայծաղին է՛լ ավելի լավ կատարելու իր ֆունկցիան։ Այս ամենի համար մենք պարտական ենք երկրի ձգողականության ուժին, որի շնորհիվ էլ ավելի մեծ քանակով արյուն է ուղղվում դեպի այս կարևոր օրգանները։

Դա սատարում է մթերքի լավ մարսմանը

 

Դա նվազեցնում է գիշերային այրոցները

 

Եթե դուք այրոցներ եք զգում ստամոքսի և կերակրափողի շրջաններում, ապա ցանկալի է, որ քնեք ձախ կողմի վրա։ Այս կերպ դուք կբացառեք այն հավանականությունը, որ ստամոքսահյութը կկարողանա հայտնվել կերակրափողում, ինչն էլ հանդիսանում է այդ այրոցների պատճառը։

Դա չի թողնում, որ լյարդը գերծանրաբեռնվի

 

Քանի որ այս օրգանը գտնվում է աջ կողմում, ձախ կողմի վրա պառկելով՝ դուք կազատեք լյարդը ավելորդ ծանրաբեռնվածությունից։

 


Դա լավ է սրտի համար

 

Ավելորդ է բացատրել, թե ինչ դեր է խաղում սիրտը մեր օրգանիզմում։ Ձախ կողմի վրա պառկելով՝ դուք օգնում եք Ձեր սրտին է՛լ ավելի հեշտ կատարել իր ֆունկցիան։

loading...