ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հիանալի օր է շփման համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք, շատերին դուր կգաք: Հաճոյախոսությունների ու ուշադրության պակաս չեք զգա: Կարող եք այցելել ընկերներին կամ տանը հյուրեր ընդունել. երկու դեպքում էլ հիանալի ժամանակ կանցկացնեք:
Բաց և անկեղծ եղեք մտերիմների հետ, նույնիսկ անմեղ խորամանկություններն այսօր տեղին չեն լինի: Ցանկալի չեն գումարի, ունեցվածքի, աշխատանքի հետ կապված քննարկումները: Դժվարությամբ ճիշտ որոշում կընդունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա մեծ մասը հանգիստ ու հաճելի կանցնի, և կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենա: Երեկոյան կարող են որոշ խնդիրներ ծագել, սակայն հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից, օպտիմալ լուծում կգտնեք: Պետք կգան վերջերս ձեռք բերված կենսափորձն ու գիտելիքները: Լավ կընթանան հարաբերությունները կանանց հետ, ընկերուհիների հետ հանդիպումներն ուրախություն կպատճառեն:
Ինչ-որ անսովոր գաղափարներ կունենաք, սակայն մի շտապեք իրագործել դրանք: Սկզբում լավ կշռադատեք: Ցանկացած սխալ քայլ, հակասական արարք կարող է կորուստների բերել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը շատ հաջող կսկսվի: Կարևոր գործերը պլանավորեք օրվա առաջին կեսին: Այս ժամանակահատվածը հարմար է շփման, ընկերների ու համախոհների հետ հանդիպումների համար: Կարող եք կարևոր պլաններ քննարկել, պայմանավորվել համատեղ գործողությունների համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ ծագեն, դրանք դժվար թե լուրջ լինեն, փոխզիջումային տարբերակ կկարողանաք գտնել:
Երեկոն այնքան էլ հաջող չի լինի: Իրենց մասին կհիշեցնեն ինչ-որ հին խնդիրներ, ստիպված կլինեք զբաղվել ոչ հոգեհարազատ գործերով: Աշխատանքի պարգևը լավ հանգիստն ու հաճելի ընկերակցությունը կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հոգնեցուցիչ ու բարդ կթվա: Ժամանակն է զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք, բացի այդ ստիպված կլինեք հանդիպել մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեք համակրում: Տրամադրությունը բարձրացնել կօգնեն ոչ մեծ ուղևորությունը, պայմանների փոփոխությունը: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն:
Երեկոն հարմար է ստեղծագործելու համար: Երևակայեք, երազեք, փորձեք իրերին այլ տեսանկյունից նայել: Կարող են անսպասելի գաղափարներ ծագել, որոնցով նաև ձեր ընկերները կհետաքրքրվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Արդյունավետ օր է, որը շատ բան է խոստանում: Վճռական տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Եթե մտերիմներին օգնություն անհրաժեշտ լինի, չեք մերժի այն: Կկարողանաք կարևոր հարցեր լուծել, թոթափել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրների բեռը:
Ինչ-որ նոր բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Նոր գիտելիքներին արագ կիրառում կգտնեք: Հնարավոր են ոչ մեծ ուղևորություններ: Դրանք հաջող կանցնեն, հաճելի տպավորություններ կպարգևեն, սակայն ավելի թանկ կնստեն ձեզ վրա, քան սպասում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա մեծ մասը նվիրված կլինի ընտանեկան գործերին: Դրանցից, ըստ ամենայնի, ստիպված կլինեք ինքնուրույն գլուխ հանել. մտերիմները հազիվ թե կարողանան աջակցել: Սովորականից ավելի հուզական ու զգայուն կլինեք: Աշխատեք չվիրավորվել դատարկ բաների պատճառով: Այսօր կարևոր թվացող շատ բաներ վաղը կմոռացվեն: Օրվա առաջին կեսին հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսն այդ առումով հաջող կլինի:
Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք շուտով ընկերների միջոցով կկարողանաք կյանքի կոչել: Արագ հաջողությունների մի սպասեք: Համբերությամբ զինվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարդ օր է, որը կարող է հաջող դասավորվել, եթե կողմնորոշվեք նպատակների հարցում, ուժերն ու ժամանակը չվատնեք անկարևոր գործերի վրա: Ցանկալի չէ երկարատև ուղևորության մեկնելը, իսկ եթե դա անհրաժեշտ է, ինչպես հարկն է նախապատրաստվեք դրանց, հաճելի ճանապարհի ընկերներ գտեք:
Կենցաղային տեխնիկան ու կապի միջոցները կարող են շարքից դուրս գալ: Չեն բացառվում մանր կորուստներն ու անհաջող գնումները: Օրվա երկրորդ կեսը հարմար է պասիվ հանգստի համար: Ժամանակը լավ անցկացնելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հիանալի օր է կարևոր հարցերի քննարկման համար: Ոչինչ աչքից բաց չեք թողնի, ուշադրություն կդարձնեք ամենին, ինչն իսկապես կարևոր է: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով:
Օրվա առաջին կեսը հագեցած ու արդյունավետ կանցնի, իսկ երկրորդ կեսին ավելի հակված կլինեք երազանքներին ու երևակայությանը տրվելուն: Լսեք լավ ծանոթների խորհուրդները. այդպես կկարողանաք խուսափել սխալներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հետաքրքիր, սակայն ոչ այնքան արդյունավետ կլինի: Ավելի շատ երևակայությանը կտրվեք, քան կգործեք, այդ պատճառով էլ շատ պլաններ չիրագործված կմնան: Զգուշություն է պետք այնտեղ, որտեղ գործը կվերաբերվի ֆինանսներին: Խաբեության զոհ դառնալու ռիսկ կա: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Օգտակար ծանոթություններ կհաստատեք, խոստումնալից բիզնես-պլաններ կմշակեք: Հիշեք, որ այսօր ընդունված ցանկացած որոշում վերջնական չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամենահեշտ օրը չէ, սակայն կկարողանաք գլուխ հանել դժվարություններից: Օգնության կհասնի գլխավորի վրա կենտրոնանալու, դատարկ բաների պատճառով չանհանգստանալու ունակությունը: Ինչ-որ կարևոր հարցեր քննարկելու հնարավորություն կունենաք: Ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք:
Հնարավոր են անսպասելի նորություններ: Մի ծուլացեք ստուգել ստացված տեղեկատվությունը. չի բացառվում, որ ձեզ մոլորության մեջ են ուզում գցել: Օրվա երկրորդ կեսը հիանալի շրջան է աշխարհիկ միջոցառումներին մասնակցության, մեծ խմբով հանգստի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Շատ բան ցանկացածի նման չի ընթանա, ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել երկար սպասված հանդիպումները: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, դատարկ բաների պատճառով տարաձայնություններ կծագեն: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարելը, գումարը զվարճանքների վրա ծախսելը:
Մանր գործեր կառաջանան: Պետք է ժամանակ գտնել հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Ծանրաբեռնվածության հետևանքով կփչանա տրամադրությունը, կվատանա ինքնազգացողությունը: Խնայեք ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հաջող կդասավորվի, եթե խուսափեք կոնֆլիկտներից ու վեճերից: Դա հեշտ չի լինի. հաճախ կթվա, որ շրջապատը նպատակադրված նյարդայնացնում է ձեզ հավասարակշռությունից հանելու համար: Եթե սառնասրտություն պահպանեք, շուտով կկարողանաք կարգավորել հարաբերությունները: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Դրանք, սակայն, լուրջ չեն լինի, եթե ճիշտ վարվեք գումարի հետ:
Ցանկալի չէ տեխնիկա ձեռք բերելը. վտանգ կա, որ այն շուտ շարքից դուրս կգա: Ուղևորություններն ավելի հոգնեցուցիչ ու երկար կլինեն, քան սպասում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։