Հաճախ լսում ենք, որ առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Մեկ բաժակ ջուրն օգնում է մեզ ավելի խելացի, ակտիվ և էներգիայով լի զգալ:

Բոլորս էլ գիտենք, որ ջուրը մեր կյանքի անբաժանելի մասն է: Ջուրը խոնավեցնում է օրգանիզմը, այն անհրաժեշտ է բոլոր օրգանների ճիշտ աշխատանքի համար:

Սակայն քչերը գիտեն, որ օրվա ժամն էլ է կարևոր: Չնայած՝ ջուր խմելն օգտակար է օրվա յուրաքանչյուր ժամի, սակայն մասնագետները պնդում են, որ առավել առողջարար է ջուր խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին:

Մասնագետների պնդմամբ՝ օրվա այս ժամին ջուր խմելն օգտակար է, քանի որ՝

1. Վերականգնվում է օրգանիզմում ջրային բալանսը

Մի քանի ժամ քնից հետո մեր օրգանիզմը կորցնում է ջրի պաշարը՝ անկախ նրանից, թե որքան ջուր ենք խմել քնլուց առաջ: Ջրի բալանսը վերականգնելը չափազանց կարևոր է, մեկ բաժակ գոլ ջուրը հրաշալի միջոց է օրը սկսելու համար: Ջուրը խոնավեցնում է օրգանիզմը, մենք ավելի ակտիվ, թարմ և էներգիայով լի ենք մեզ զգում:

2. Դուրս է բերում տոքսինները

Առավոտյան մեկ բաժակ ջուրը ոչ միայն սնուցում է բջիջները, այլև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսինները: Երբ քնած ենք, օրգանիզմը կարգավորում է հորմոնների բալանսն ու սեփական ուժերով պայքարում է որոշ խնդիրների դեմ: Արդյունքում՝ օրգանիզմն ազատվում է տոքսիններից ու շլակներից, որոնք անհրաժեշտ է մաքրել, որքան հնարավոր է՝ շուտ, այլապես դրանք կրկին կսկսեն կուտակվել օրգանիզմում: Դատարկ ստամոքսին մեկ բաժակ գոլ ջուր խմելով՝ կազատվեք այդ տոքսիններից և ձեզ ավելի առողջ կզգաք:

 

 


3. Ակտիվացնում է նյութափոխանակությունը

Դատարկ ստամոքսին ջուր խմելը հրաշալի սովորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Մեծ քանկությամբ ջրի օգտագործումն արագացնում է նյութափոխանակությունն ու կարգավորում է քաշը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է օրը սկսել մեկ բաժակ ջրով:

4. Հանգստացնում է այրոցը

Այրոցը բավականին տարածված խնդիր է, որը հիմնականում կապված է մարսողության և վատ սովորությունների հետ: Չնայած այրոցը հաճախ առաջ է գալիս գրգռող սննդի օգտագործման հետևանքով, սակայն այն կարող է ի հայտ գալ նաև արթնանալուց մի քանի ժամ անց: Մեկ բաժակ գոլ ջրով օրը սկսելու դեպքում կնվազեցնեք ստամոքսի թթվայնությունն ու կազատվեք տհաճ զգացողությունից:

 


5. Ակտիվացնում է ուղեղի աշխատանքը

Անհրաժեշտ է իմանալ, որ մեր ուղեղի 75%-ը կազմված է ջրից: Երբ ուղեղը ջրի պակաս է զգում, սկսում է վատ աշխատել: Եթե օրը սկսենք մեկ բաժակ ջրով, ապա օրվա ընթացքում ավելի կենտրոնացած կլինենք և կկարողանանք լուծել բարդ խնդիրները, որոնք մեզ համար պատրաստել է օրը:

loading...