Սրտի, երիկամների և ուղեղի առողջությունն ապահովող բաղադրատոմս

 
Սրտի, երիկամների և ուղեղի առողջությունն ապահովող բաղադրատոմս

Զարկերակները մարդու մարմնի կարևորագույն մասերից են, և դրանց առողջությունն առավել կարևոր է, քանի որ դրանք արյան անոթներ են, որոնք թթվածին են տանում սրտից դեպի այլ օրգաններ:

Սրտանոթային համակարգը զգալիորեն վնասվում է մշակված սննդի, ճարպոտ կերակուրների, տոքսինների և քիմիական տարրերի պատճառով, որոնք կարող են մի շարք սրտային հիվանդություններ առաջ քաշել, այդ հիվանդություններից ամենատարածվածը՝ սրտի կաթվածն է:

healthyfoodhouse.com-ը ներկայացնում է մի խառնուրդ, որը բաղկացած է 3 բաղադրիչից: Այս խառնուրդը մաքրում է անոթները:

Բաղադրություն

  • Սխտորի 8 պճեղ
  • 1 կտոր կոճապղպեղ
  • 3 լ ջուր
  • 8 կիտրոն

 


Պատրաստման եղանակը

Կիտրոնը լվացեք և կտրատեք մի քանի կտորների: Ապա մաքրեք սխտորի պճեղները և կոճապղպեղը, բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ: Լավ խառնեք ամբողջն այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Ապա ստացված զանգվածը տեղափոխեք կաթսայի մեջ, ավելացրեք ջուրն ու եփեք:

Երբ ջուրը սկսի եռալ, կաթսան վերցրեք կրակից: Ստացված խառնուրդը լցրեք շշերի մեջ:

Այս դեղամիջոցը պետք է օգտագործել ամեն օր ուտելուց 2 ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին: Բացի այդ, խորհուրդ է տրվում նաև կանոնավոր մարզանք անել, օրական առնվազն 3 անգամ:

loading...