Լավ մարսողությունն օրգանիզմի ամենակարևոր գործընթացներից մեկն է: Ձեր մարսողական համակարգն ուտելիքը վերածում է սննդարար տարրերի, որոնք այնուհետև անցնում են աղիքային պատերի միջով՝ դեպի արյան հոսք: Այսպիսով, վիտամինները, հանքանյութերը, ճարպերն ու պրոտեինները տեղաշարժվում են ամբողջ օրգանիզմով մեկ՝ ապահովելով բոլոր օրգանների ճիշտ աշխատանքը: healthyfoodteam.com-ը գրում է՝ եթե մարսողական համակարգն այնքան էլ լավ չի գործում, սնունդը չի մարսվում, և հետևաբար՝ սննդարար տարրերը չեն յուրացվում օրգանիզմում:

Իհարկե, ճիշտ է այն փաստը, որ մեր մարսողությունը կախված է այն սնունդից, որն ուտում ենք, սակայն կա մի պարզ կանոն, որին պետք է հետևել յուրաքանչյուր հաց ուտելուց առաջ, եթե ցանկանում եք լավացնել մարսողությունն ու նվազեցնել փքվածության ռիսկը: Եվ այդ հնարքը ջուր խմելն է:

Մի շարք մասնագետներ պնդում են, որ յուրաքանչյուր ուտելուց առաջ ջուր խմելը կարող է լավացնել մարսողությունը մի քանի անգամ: Նախ՝ ուտելուց կես ժամ առաջ 1-2 բաժակ ջուր խմելը խթանում է ստամոքսում մոկուսի արտազատմանը: Ստամոքսի պատերը մոկուսից են կազմված, որոնք էլ 90%-ով են կազմված ջրից: Հավելյալ, ձեր ստամոքսը պարունակում է թթուներ և պրոտեինները յուրացնող էնզիմներ, որոնք պաշտպանում են ստամոքսի պատերը:

Երկրորդ՝ ջրի օգտագործումն օգնում է լավացնել մարսողությունը բոլոր մակարդակներում, սկսած բերանից՝ ավարտած աղիներով: Եթե օրգանիզմում բավականաչափ ջուր չկա, օրգանիզմն ի վիճակի չի լինի մարսել ուտելիքը:

 


Ուշադրություն

Չնայած ջուրն ուտելուց առաջ շատ օգտակար է, այնուամենայնիվ զգուշացեք ուտելու ընթացքում ջուր խմելուց: Քանի որ ուտելու ընթացքում ջրի օգտագործումը կարող է խանգարել ստամոքսի թթվայնությանը:

loading...