Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամեն տարի գնալով ավելի շատ մարդ է մահանում սրտի կաթվածից։

Քչերը գիտեն, որ կաթվածից առա օրգանիզմը նախազգուշացնում է մարդուն վտանգի մասին։

Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 75 տոկոս մարդկանց մոտ սրտի կաթվածից առաջ միևնույն նախանշաններն են ի հայտ գալիս։

1․ Հոգնածություն

Հոգնածությունը նորմալ երևույթ է, կարիք չկա անհանգստանալու։ Աշխատանքը, տնային հոգսերը հոգնեցնում են մարդուն օրվա ընթացքում։ Բայց եթե զգում եք, որ ուժ չունեք խանութ գնալու, աստիճանները բարձրանալու համար, մտածելու տեղիք ունեք։ Այդ կարգի հոգնածությունը կարող է վկայել այն մասին, որ ձեր օրգանիզը չափից դուրս լարված է և սիրտը չի հաղթահարի այդ ծանրաբեռնվածությունը։

2 Ծակոցներ սրտի շրջանում

Լարվածության զգացումը և սրտի շրջանում ծակոցները մոտեցող կաթվածի տարածված նշաններ են, որոնք հաճախ ուղեկցվում են ուժեղ սրտխփոցով, սրտի շրջանում ցավով։ Ցավ կարող եք զգալ նաև փորի շրջանում, պարանոցի վրա, դնչի, բերանի հատվածում։

 


3 Օդի պակաս

Դուք դժվար եք շնչում, ինչը նշանակում է, որ թոքերը բավականաչափ թթվածին չեն ստանում, այսինքն սիրտն իր աշխատանքը չի կատարում։

4 Թուլություն

Եթե ձեզ հանկարծ թվում է, որ պայուսակը ծանր է դարձել և մկանները չեն կարողանում աշխատել, նշանակում է, որ մկանները բավականաչափ թթվածին չեն ստանում։

5 Գլխապտույտ և սառը քրտինք

Գլխապտույտը վկայում է գլխի բջիներում թթվածնի պակասի մասին, իսկ քրտնարտադրությունը ևս մոտեցող կաթվածի հավանական նշաններից է։

6 Մրսածություն

Հարբուխային վիճակը, ջերմությունը թվում է թե սովորական աշնանային վիճակ է։ Բայց զարմանալի է, որ սրտի կաթված ստացած բոլոր մարդիկ ասել են, որ դրանից մեկ ամիս առաջ հիվանացել են հարբուխով։

loading...