"РосБалт" պարբերականը, հղում անելով Vrach.tv-ին գրում է, որ գիտնականները բացահայտել են սեքսին փոխարինող միջոցը:Քանի որ հոդվածի մեջ նշվում է "Լոնդոն"-ը, կարելի է ենթադրել որ այդ բացահայտումը կատարել են անգլիացի գիտնականները:Նրանք հիշեցնում են, որ սեքսով զբաղվելու ժամանակ մարդու օրգանիզմում առաջանում են երեք հորմոններ, որոնք են Դոֆամինը (Հաճույքի հորմոնը), Սերոտոնինը ( բարձրացնում է մարդու տրամադրությունը) և էնդորֆինը ( "երջանկության հորմոն" ):Հենց այս հորմոնների շնորհիվ է, որ սեքսը համարվում է աշխարհում ամենաարդյունավետ ու ամենաանվտանգ դեղամիջոցը դեպրեսսիայի դեմ:Հայտնագործության իմաստը այն է, որ այդ երկու հորմոնները մարդը այսուհետ կարող է ստանալ նաև արհեստական միջոցներով !Օրգանիզմում Սերոտոնինի քանակը բարձրացնոլու համար հարկավոր է հատուկ դիետա պահել, և ուտել հնարավորին չափ շատ թուզ, բանան, մաքուր շոկոլադ, կաթ և յուղոտ ձկնեղեն:Սերոտոնինը կարելի է բարձրացնել նաև հատուկ դեղամիջոցի օգնությամբ:
Հետաքրքիր է նաև այն, որ ալկոհոլը կարող է բարձրացնել սերոտոնինի քանակը`սակայն շատ կարճ ժամանակով:Իսկ Դոֆամինի քանակը օրգանիզմում բարձրանում է այն ժամանակ, երբ մարդը որևէ բան է ուտում:Նիկոտինը պարզվում է նույնպես ունակ է բարձրացնելու Դոֆամինը օրգանիզմում:Դա կարելի է անել նաև շոփինգի ( գնումներ) միջոցով, և դա կախված չէ կատարած առևտրի մեծությունից, այլ շոփինգից առաջ ունեցած ակնկալիքից:Իսկ ահա "երջանկության հորմոն" էնդորֆինը կարելիէ բարձրացնել ծիծաղի, սպորտով և արվեստով զբաղվելու միջոցով:Դե այսքանից հետո որոշե'ք, որն է ավելի հեշտ ? Սեքսով զբաղվել թէ առանձին առանձին բարձրացնել "երեք" հորմոնների քանակը օրգանիզմում !v