Կերակրի սոդան կենցաղում օգտագործվող անփոխարինելի միջոց է։ Marketium.ru կայքը գրում է, որ այն կարելի է օգտագործել ատամի մածուկի փոխարեն, մարմնի և դեմքի համար սկրաբների բաղադրության մեջ։ Սոդայի օգնությամբ կարող եք մաքրել ամենակեղտոտ հատվածը, ախտահանել լվացարանը, ազատվել բորբոսից։
Ներքնակը մաքրելը ևս կարևոր է։ Մենք անկողնում նվազագույնը 7 ժամ ենք անցկացնում, իսկ բարակ սպիտակեղենը չի կարող այն պաշտպանել կեղտից՝ քրտինք, մաշկի մահացած բջիջներ, փոշի. այս ամենը հանգեցնում է միկրոբների բազմացման։ Պարբերաբար չմաքրելու պայմաններում սա նույնիսկ կարող է որոշակի խնդիրների հանգեցնել։ Իսկ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սովորական կերակրի սոդան կարող է սպանել բակտերիաներին։
Ինչպես մաքրել ներքնակը կերակրի սոդայի օգնությամբ
Ձեզ հարկավոր է մեկ տուփ սոդա, մի փոքր եթերային յուղ և փոշեծծիչ։ շրջեք ներքնակը, սոդայի մեջ 10-20 կաթիլ ցանկացած եթերային յուղ լցրեք և լավ խառնեք։ Սոդան ցողեք ներքնակի վրա։ Նվազագույնը մեկ ժամ թողեք, որպեսզի սոդան և եթերային յուղը հասցնեն կատարել իրենց գործը։ Մեկ ժամ անց ներքնակը մաքրեք փոշեծծիչով, որպեսզի սոդան մաքրվի։ Կնկատեք, որ ներքնակը ոչ միայն լավ հոտ կունենա, այլև կմաքրվի։