Բարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում:

Դժվար է դրանց ծավալ հաղորդել, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն:

Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…

Իսկ Xohanoc.am-ը գիտի, թե ինչպես նրանց օգնի:

Ձեզ ենք ներկայացնում վերականգնող դիմակ, որն ամրացնում է մազերը և հարստացնում է բազմաթիվ սնուցող բաղադրիչներով:

Արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Դիմակ` փարթամ ու ճոխ մազերի համար

 

Բաղադրիչներ

  • 1 ոչ մեծ բանան
  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճաշի գդալ մեղր
  • ½ բաժակ գարեջուր

 


Օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին:

Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտովորոպես երկու ժամ:

Հետո լվացեք տաք ջրով:

Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս դիմակը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի:

loading...