ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի համար բարեհաջող օր է: Հնարավոր է առաջընթաց գործերում, կկարողանաք հաջողությունների հասնել այն մարդկանց աջակցությամբ, որոնց ժամանակին համախոհ չէիք համարում: Կբարձրանա հեղինակությունը: Այսօր լավ է նախաձեռնող լինեք, առաջարկություններ անեք, սեփական գաղափարները դնեք քննարկման:

Հնարավոր են խնդիրներ անձնական հարաբերություններում: Դրանք կապված կլինեն այն բանի հետ, որ կենտրոնացած կլինեք սեփական ապրումների վրա ու չեք հոգա այն մասին, թե ինչ են զգում մտերիմները: Ավելի շատ հետաքրքրվեք այն մարդկանցով, ովքեր ձեր կողքին են, և իրադրությունը կփոխվի դեպի լավը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հագեցած կլինի ու անսպասելի իրադարձություններ կբերի: Ստիպված կլինեք բարդ որոշումներ ընդունել, որոնցից կախված կլինի մոտ ժամանակներում իրադարձությունների հետագա ընթացքը: Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները, հրավերները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:

Հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, իսկ ընկերների ու հարազատների հետ շփումը կբարձրացնի տրամադրությունը: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Այն Ցուլերը, որոնք կցանկանան օրը սիրելիի հետ անցկացնել, զղջալու պատճառներ չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան հնարավոր են հաճելի անակնկալներ, չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը, որի շնորհիվ կկարողանաք իրագործել վաղեմի պլանները: Օգտվեք պահից մտածածն իրականություն դարձնելու, կարևոր նպատակի հասնելու համար: Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, այնպես որ պետք չէ ժամանակը զուր վատնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, թյուրիմացություններ, դժվարություններ աշխատանքի մեջ: Հեշտ չի լինի շրջապատի հետ լեզու գտնելը, ստիպված կլինեք ինքնուրույն լուծել բարդ խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին նոր գաղափարներ կառաջանան: Շուտով դրանք կյանքի կկոչեք, մտերիմները ուրախ կլինեն դրա համար: Չեն բացառվում ընտանիքում դրական փոփոխությունները, կլուծվի այն խնդիրը, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս:

Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված հաճելի նորություններ կբերի: Հնարավոր են դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ, որոնք մեծ շահույթ կբերեն: Այս ժամանակահատվածը հարմար է բանակցությունների, համագործակցության պայմանների քննարկման համար: Հիշեք, որ արդյունքների հասնելու համար սովորականից ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինի դրված նպատակներին հասնելը, սակայն համառություն կցուցաբերեք ու կհասնեք ուզածին: Ձեզ շատ փորձություններ են սպասվում, սակայն կասկած չկա, որ արժանապատվորեն կհաղթահարեք դրանք: Նախկինում ձեռք բերած գիտելիքների ու փորձի, նաև հին կապերի կարիքը կլինի: Հուսալի համախոհները կաջակցեն ձեզ:

Ինչ էլ որ պատահի, չեք կորցնի լավատեսությունը: Դա ձեզ գրավիչ կդարձնի շրջապատի համար, ուստի զարմանալի չէ, որ շատերը կցանկանան շփվել ձեզ հետ, կպաշտպանեն ձեր նախաձեռնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև, հաջող ու արդյունավետ օր է: Կարող եք շատ խնդիրներ լուծել, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված կարևոր հարցերին պատասխաններ գտնել: Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտ խոստացող համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Օրվա կեսը լավ ժամանակ է շփման, նոր ծանոթությունների համար:

Գործնական ու անձնական հանդիպումները լավ կանցնեն, հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ:
Երեկոյան դժվարություններ կառաջանան, սակայն պետք չէ հուսահատվել: Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, թյուրիմացությունները տհաճ հետևանքներ չեն թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է շփման, հանդիպումների, մարդաշատ միջոցառումներին մասնակցելու համար: Որտեղ էլ հայտնվեք, ուշադրության կենտրոնում կլինեք, և դա հաճելի կլինի: Կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել, օգտակար կապեր հաստատել: Արդյունավետ կլինեն գործնական բանակցությունները, գրավիչ առաջարկներ կստանաք:

Ներդաշնակ կընթանան անձնական հարաբերությունները, հնարավոր են սիրային անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն նոր գաղափարներ ու ամբիցիոզ պլաններ կբերի: Քննարկեք դրանք ընկերների հետ. նրանք կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Համառ կլինեք, հաջողությունների կհասնեք, նույնիսկ եթե իրադարձություններն ամենալավ ձևով չզարգանան: Օգտակար կլինեն կանանց կողմից ստացվող խորհուրդները: Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, հնարավոր են հաջող գնումներ:

Լավ օր է հյուրեր ընդունելու, հարմարավետ միջավայրում համախոհների հետ շփվելու համար: Ժամանակը վատ չեն անցկացնի նաև նրանք, ովքեր ուղևորության կմեկնեն. հաճելի տպավորություններ կստանաք, հետաքրքիր հանդիպումներ կունենաք: Հնարավոր է՝ սիրային պատմության սկիզբ դրվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ, գործունյա կլինեք, անկախ ամեն ինչից՝ կկարողանաք հասնել ուզածին: Ինչ էլ որ պատահի, չեք հրաժարվի մտածածից, և նման համառությունը կտա իր պտուղները: Ինչ-որ գաղափարներ իրագործելու հնարավորություն կունենաք: Շրջապատը հերթական անգամ կհամոզվի, որ շատ բանի եք ունակ:

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները. ձեզ կհիշեցնեն հին խնդիրների ու վիրավորանքների մասին: Սառնասրտություն պահպանեք. հիմա պետք չէ վիճել, մեղադրել: Հանգիստ վերլուծեք ամեն ինչ. որոշում անպայման կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լարված, սակայն արդյունավետ կլինի: Կլուծեք բարդ հարցերը, որոնց վրա երկար աշխատել էիք, կարևոր հարցերին պատասխաններ կստանաք: Հնարավոր է գործնական բանակցությունների բարեհաջող ավարտ, համագործակցության գրավիչ առաջարկներ կստանաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, թանկ նվերները:

Կցանկանաք շատ բան հասցնել, ոչ մի րոպե զուր չեք վատնի: Սակայն պետք չէ նաև հանգստի մասին մոռանալ. հոգնածության հետևանքով հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է: Այն հարմար է բարդ հարցեր լուծելու համար: Ոչինչ չի խանգարի ձեզ կենտրոնանալ, նպատակին հասնելու ամենաօպտիմալ ուղին գտնել: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, կհասկանաք ինչով հետաքրքրել նրանց, հուսալի համախոհներ ու նոր ընկերներ կգտնեք:

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, չի բացառվում, որ դրանք ռոմանտիկ բնույթ կկրեն: Հաճելի անակնկալներ են սպասվում: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար. ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, տարաձայնություններին վերջ դնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր ու հետաքրքիր օր է: Շրջապատի համար լավ բան անելու, անձնական կյանքում էլ լավ փոփոխությունների հասնելու հնարավորություն կունենաք: Լավատեսորեն կնայեք ապագային, ստեղծագործաբար կմոտենաք ցանկացած գործի, անսպասելի պատասխաններ կստանան կարևոր հարցերը: Ձեռքերը ծալած նստելու ցանկություն չի լինի, ցանկացած գործ ոգևորությամբ կստանձնեք ու աջակիցներ կգտնեք:

Լավ օր է սպորտով զբաղվելու, ֆիզիկական աշխատանքի համար: Նման ծանրաբեռնվածությունը օգտակար կլինի, ավելի աշխույժ ու ուրախ կզգաք ձեզ: Հոգնեցուցիչ չեն լինի նաև երկար ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...