ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հեշտ չի ընթանա, սակայն լավատեսորեն տրամադրված կլինեք, ոգևորությամբ կձեռնարկեք ցանկացած գործ ու չեք ընկրկի դժվարությունների առջև: Հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են, հատկապես նրանց մոտ, ովքեր չեն վախենա փորձարկումներ անել, ստեղծագործաբար մոտենալ հարցերի լուծմանը: Հնարավոր են հաջող գործարքներ ու գնումներ: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի, գումար աշխատելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի:

Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որն այնքան էլ անամպ չի ընթանա, բայց ամեն դեպքում հաճելի պահեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է, որը ձեզ մի շարք անակնկալներ կմատուցի: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, լուրջ խնդիրներ մասնագիտական դաշտում: Ուրախությամբ կանցնեք նոր խնդիրների լուծմանը, արագ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Ձեր անձին ուշադրություն հրավիրելու, ազդեցիկ անձանց ձեր հաջողություններով հետաքրքրելու հնարավորություն կունենաք:

Օրը հարմար է գնումների համար: Ավելի լավ է ձեռք բերել այնպիսի իրեր, որոնք կարող են օգտակար լինել աշխատանքի կամ ուսման մեջ: Երեկոն հարմար է ոչ ֆորմալ շփումների, ընկերական հանդիպումների, սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կստիպեն փոխել պլանները: Հին ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կապված կարևոր տեղեկատվություն կստանաք: Գործերում ժամանակավոր խառնաշփոթ կտիրի, սակայն նույնիսկ դա չի խանգարի ավարտին հասցնել սկսած գործերը:

Ավելի ուշ հնարավոր են խնդիրներ շփման մեջ, նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ դժվար կլինի լեզու գտնելը: Պետք չէ կարևոր հարցեր քննարկել, ձեր ու ուրիշների համար կարևոր որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հակասական ու լարված օր է: Դժվար կլինի իրագործել մտածածը. իրավիճակը կփոխվի, ստիպված կլինեք հարմարվել պայմաններին ու իրադարձություններին հարմարեցնել պլանները: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները, հնարավոր են անսպասելի ու անհրաժեշտ ծախսեր, որոնց պատճառով ստիպված կլինեք հետաձգել հաճելի գնումներն ու զվարճալի ուղևորությունները:

Դժվար պահերին կօգնեն ընկերները: Նրանք գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը: Տնային գործերը թույլ կտան հանգստանալ ու գլխից դուրս նետել տհաճ մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք: Սա հատկապես կարևոր կլինի այն Առյուծների համար, որոնք պետք է կարևոր բանակցություններ վարեն, մասնակցեն համատեղ նախագծերին ու լեզու գտնեն տարբեր մարդկանց հետ: Կթվա, թե ձեզ վեճի են հրահրում: Սակայն փոխհասկացողության հասնելու ու զիջումների գնալ հնարավոր կլինի. դրա համար համբերատարություն ու սառնասրտություն պետք կգա:

Լսեք կանանց խորհուրդները. դրանք օգտակար կլինենք, նույնիսկ եթե սկզբում տարօրինակ թվան: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն լուրջ բնույթ կկրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ արդյունավետ օր է: Արագ գլուխ կհանեք բարդ գործերից, ինքնուրույն կլուծեք խնդիրները: Նոր գաղափարներ ու համարձակ բիզնես-պլաններ կառաջանան: Մի կասկածեք. մտածածը հնարավոր կլինի իրագործել: Շատ ժամանակ ու ուժ պետք կգա, սակայն գոհ կլինեք արդյունքից:

Կկարողանաք շփվել տարբեր մարդկանց հետ: Դա այնքան էլ հեշտ չի լինի, սակայն հետաքրքիր կլինի ու կօգնի նորովի նայել սովորական իրերին: Լավ օր է ուսման համար: Արագ կընկալեք օգտակար տեղեկատվությունն ու փորձ ձեռք կբերեք, որը հետագայում պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի: Դրանցից գլուխ հանել կօգնեն գրավչությունն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Կգտնեք մարդկանց, որոնք պատրաստ կլինեն օգնել, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Հնարավոր է երկար ու արգասաբեր համագործակցության, ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնեք: Այսօր ստիպված կլինեք հաշտեցնել վիճողներին, հարթել սուր անկյունները, օգնել մարդկանց իրար հետ համաձայնության գալ:

Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքներով: Արագ գործեք, եթե ուզում եք հաջողությունների հասնել, մի հետաձգեք կարևոր որոշումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ որ պատահի, հանգստություն կպահպանեք, և դա ճիշտ որոշում կլինի: Հենց դա թույլ կտա կշռադատված որոշումներ ընդունել, ելք գտնել դժվար իրավիճակներում: Կարող եք օգնության համար դիմել ընկերներին ու համախոհներին. նրանք չեն մերժի և ուրախ կլինեն աջակցել ձեզ:

Օրը խոստանում է հաջող լինել նաև ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության համար, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Գործուղումները հաջող կանցնեն և արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը շատ հաջող ու արդյունավետ կլինի: Եթե ձեր առջև կարևոր նպատակներ դնեք, ապա կկարողանաք հասնել դրանց: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, արդյունավետ բանակցություններ: Աշխատեք ձեզ լավագույն կողմից ցույց տալ, պատմեք ձեր փորձի, հմտությունների, ձեռքբերումների մասին: Այսօր կարևոր հանդիպումներ ծրագրած Աղեղնավորներին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին:

Աստիճանաբար կմեծանա բացասական միտումների ազդեցությունը, և երեկոն կարող է շատ լարված լինել: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ: Ամեն դատարկ բան վեճերի պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը դժվարություններից զերծ չի լինի, սակայն բոլոր շանսերն ունեք հաղթահարելու դրանք: Կաշխատեք միայն սեփական ուժերի վրա հույս դնել, և դա ճիշտ որոշում կլինի ու թույլ կտա ժամանակ չվատնել երկար բանակցությունների վրա, ազատ ու անկախ գործել: Հնարավոր են անսպասելի ծախսեր, ֆինանսական կորուստներ: Անհանգստանալու կարիք չկա. մոտ ապագայում ձեզ խոշոր դրամական մուտքեր են սպասվում:

Բարեհաջող օր է ոչ ֆորմալ հանդիպումների, ընկերների ու հարազատների հետ շփումների համար: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել. ձեզ կհասկանան ու կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հանգիստ ու հաճելի կլինի: Դժվար թե նշանակալի հաջողությունների հասնեք, սակայն ժամանակը լավ կանցկացնեք, հաճույք կստանաք ընկերների հետ շփումներից, կկարողանաք հանդիպել մարդկանց, ում երկար ժամանակ է կարոտում էիք: Գործընկերների հետ կարող եք աշխատանքային հարցեր քննարկել, սակայն հիշեք, որ ձեռք բերված համաձայնությունները շուտով հնարավոր է վերանայվեն:

Հաջող կընթանան ուղևորությունները: Պայմանների փոփոխությունը օգտակար կլինի, կբարձրացնի տրամադրությունը: Եթե սիրելիի հետ ճամփա ընկնեք, ռոմանտիկ պահերի պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող ու արգասաբեր օր է: Այն հարմար է գործնական կապեր հաստատելու համար և օգտակար ծանոթություններ է խոստանում: Հեշտությամբ համախոհներ ու աջակիցներ կգտնեք, որոնց հետ կկարողանաք կիսվել ամենահամարձակ պլաններով ու գաղափարներով:

Կարևոր է չշտապել: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել, գործեք քայլ առ քայլ: Լսեք ոչ թե ուրիշների խորհուրդները, այլ ներքին ձայնին. նրա հուշումներն այսօր ճիշտ կլինեն: Երեկոյան կվատանա ինքնազգացողությունը: Պասիվ հանգիստը կօգնի վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...