Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է ուժեղացնել թիմի կիսապաշտպանության և հարձակման գծերը:

Դրա հետ կապված իտալացի մասնագետը ցանկանում է գերմանական ակումբում տեսնել իր նախկին թիմի` Մադրիդի «Ռեալի» մի շաքր ֆուտբոլիստների: Խոսքը կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսի և Իսկոյի, ինչպես նաև հարձակվող Ալվարո Մորատայի մասին է,- տեղեկացնում է «Diario Gol»-ը:

Ռոդրիգեսը և Մորատան դժգոհ են, որ չեն ստանում բավարար խաղային ժամանակ, իսկ Իսկոն չի ձգտում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:

loading...