Իտալական «Ֆիորենտինան» և չինական «Տյանձին Ցյունձյանը» համաձայնության են հասել խորվաթ հարձակվող Նիկո Կալինիչի տրանսֆերի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է «Calciomercato»-ն, 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կձևակերպվի մինչև փետրվարի վերջ: Խորվաթը նոր ակումբում կվաստակի տարեկան 12 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Տյանձին Ցյունձյանում» է հանդես գալիս Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Աքսել Վիտսելը:
loading...