Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին համարում է միակն իր տեսակի մեջ:
«Բարսելոնային» սկսեցին համարել պատմության լավագույն թիմերից մեկն այն ժամանակ, երբ բացվեց Մեսսին, սակայն Ռոնալդինյոն գնդակի հետ անհնարինն էր անում: Երբեք չեմ տեսել նրա նման ֆուտբոլիստի:
Հիշում եմ, որ երբ Չեմպիոնների լիգայում դիտում էի, թե ինչ է անում Ռոնալդինյոն, մտածում էի. «Վաու, այս խաղացողն այլ մոլորակից է, այնտեղից չէ, որտեղ ծնվել ենք բոլորս»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «կապույտների» պաշտոնական կայքը:
loading...