Փետրվարի 10-ին նախատեսված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ժամանակ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի ինչպես կուսակցության նախագահի, այնպես էլ քաղաքական խորհրդի նախագահի լիազորությունները:
Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց Նաիրա Զոհրաբյանն ինքը:
«Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կգլխավորի թե’ ԲՀԿ կուսակցությունը, թե կուսակցության քաղաքական խորհուրդը: «Բարգավաճ Հայաստանն» ու Գագիկ Ծառուկյանը անքակտելի միասնություն են, և ուղղակիորեն հասկանալի չէր լինի, եթե նա չգլխավորեր կուսակցությունը»։
Հարցին, թե ինչ կարող է հայտնել դաշինքի համամասնական ցուցակի մասին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քանի դեռ բանակցություններն ու քննարկումները ավարտված չեն, որևէ հարցի չեմ պատասխանի։ Ցուցակի հետ կապված բոլոր հարցերին կպատասխանենք այն ժամանակ, երբ կուսակցության համամասնական ցուցակը պարզ կլինի»: