Խորհրդարանում շարունակվում են ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքները՝ երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ, այդ թվում` պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ներկայացրած էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը, որը տեխնիկական պատճառներով երկորրդ անգամ դրվեց քվեարկության:
Քվեարկության դրվեց և ԱԺ-ի կողմից ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ԱԺ նախագիծը:
Հիշեցնենք, որ երեկ քննարկվում էր Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը, որը ներկայացնում էր ՎՊ անդամ Արա Նռանյանը:
Իսկ ավելի վաղ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է օրենքի մաս կազմող պետական մասնաբաժին ունեցող ընկերությունների ցանկում ներառել «Ավտոմատիկա» Փակ բաժնետիրական ընկերությունը։ Խոսքը վերաբերում է 80 տոկոս պետական բաժնեմասին: Նա նշեց, որ ընկերությունը մինչև 2015 թվականը եղել է Պաշտպանության նախարարության կազմում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 155 հարց և 33 միջազգային պայմանագիր: Իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: