Լեհաստանում մարդն արթնացել է դիահերձարանում այն բանից հետո, երբ նրան մեռած են համարել:

Անցորդները նստարանին պառկած 56-ամյա Մարեկ Միխալսկուն հայտնաբերել էին ուշագնաց վիճակում և շտապօգնություն կանչել:

Դեպքի վայր ժամանած ֆելդշերները նրան մեռած էին համարել ու Մարեկի «մարմինն» ուղարկել դիահերձարան:

Թե երբ է տեղի ունեցել դեպքը՝ չի նշվում:

 

Տղամարդը դիահերձարան տեղափոխվելուց մի քանի ժամ անց արթնացել է ու սկսել օգնություն կանչել:

Նա մտադիր է դատի տալ հիվանդանոցին, որի աշխատակիցներն իրեն փաթեթավորել են դիակի համար նախատեսված պարկում:

loading...