Որտեղ և երբ է տեղի ունեցել այս պատմությունն, այդքան էլ կարևոր չէ: Բայց այստեղ կարելի է տեսնել ծնողների, ովքեր իրենց երեխաների համար լավ օրինակ են ծառայում: Այս փոքրիկ դասը սովորեցնում է տեսնել դրական բաներ, նույնիսկ կյանքի բացասական պահերին:

Խորհուրդ ենք տալիս՝ բոլորը կարդան   այս հուզիչ պատմությունը:

«Երբ ես ութ տարեկան էի, մայրիկս սիրում էր պատրաստել մեզ համար: Մի օր, ուշ երեկոյան, երբ նա ընթրիք էր պատրաստել դժվար աշխատանքային օրվանից հետո, նա դեսերտ դրեց հայրիկի դիմաց՝ ափսեում այրված տոստ էր:

 

Ես սպասում էի, որ հայրիկը կնկատի այրված տոստը և ինչ-որ բան կասի: Բայց հայրիկս կերավ իր տոստը և հարցրեց ինձ, արդյոք ես արել եմ իմ տնային աշխատանքները և ինչպես է օրս անցել: Ես չեմ հիշում, թե ինչ պատասխանեցի նրան: Բայց հիշում եմ, թե ինչպես լսեցի այդ գիշեր, ինչպես է մայրիկս ներեղություն խնդրում հայրիկիցս չստացված տոստի համար: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց հայրիկս. «Սիրելիս, ես սիրում եմ այված տոստ»:

 

Ավելի ուշ, երբ ես գնացի հայրիկիս բարի գիշեր մաղթելու, ես հարցրեցի նրան, արդյոք նա իսկապես սիրում է այրված տոստ: Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.

«Քո մայրն այսօր ամբողջ օրը չարչարվել է աշխատավայրում, և նա շատ է հոգնել: Եվ բացի այդ, այրված տոստը չի խանագրում, վնաս չէ ոչ ոքի, բայց դու գիտես, թե ինչպես են վիրավորում կտրուկ խոսքերը: Գիտես, որդիս, մեր կյանքը լի է անկատարությամբ, թերի բաներով, և այդ թվում նաև մարդիկ: Ես նույնպես իդեալական չեմ: Հաճախ մոռանում եմ ծննդյան և հիշարժան օրերի մասին: Բայց տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել: Պետք է սովորել ընդունել միմյանց թերությունները և ուրախանալ, որ մեր մեջ կան տարբերություններ: Այս փոքրիկ գաղտնիքն օգնում է ստեղծել անկեղծ և երկարատև հարաբերություններ: Կյանքը շատ կարճ է, որպեսզի առավոտյան ափսոսանքով արթնանաս: Սիրիր այն մարդկանց, ովքեր ուրախություն են պատճառում քեզ, և մի չարացիր նրանց հանդեպ, ովքեր դա չեն անում»:


 

Ա 

loading...