ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Տագնապալի լուրեր կստանաք, անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կծագեն: Սակայն եթե կարողանաք վերլուծել վիճակը, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ավելին՝ նոր հնարավորություններ կնկատեք, կկարողանաք իրագործել վաղեմի պլաններն ու գործերում առաջընթաց կարձանագրեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են ծանոթություններ, չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ֆինանսական տեսանկյունից շատ հաջող օր է: Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ժամանակի ընթացքում մեծ շահույթ կբերի: Կարող եք նոր, համարձակ ու մասշտաբային պլաններ կազմել: Դրանք կկարողանաք իրագործել ավելի արագ, քան սպասում էիք:

Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից կարող եք շատ բան սովորել: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ պլանավորել, դրանք արդյունավետ ու հաճելի կլինեն: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, ամենամեծ ծանրաբեռնվածության դեպքում էլ հոգնածություն չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին դժվար կլինի հանգստություն պահպանելը: Լարված ժամանակահատված կլինի: Կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, կվիճեք մտերիմների հետ, կվիրավորվեք այն մարդկանցից, որոնց ձեզ համախոհ էիք համարում: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, և շատ շուտով հարաբերությունները կկարգավորվեն, տրամադրությունն էլ կբարձրանա:

Օրվա երկրորդ կեսն ավելի դրական կլինի: Սա հուզական վերելքի ու նոր գաղափարների շրջան է: Կարևոր գործնական հարցերը անհրաժեշտ է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ավելի հեշտ օպտիմալ լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարեհաջող ու արդյունավետ օր է: Արագ գլուխ կհանեք գործերից, նույնիսկ՝ ամենաբարդերից, կօգնեք նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել, օգտակար շատ բան կանեք ձեր ու շրջապատի համար: Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսպասելի առաջարկներ: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք: Աշխատեք ռիսկի չենթարկել գումարը, կասկածելի գործարքներ չկնքել:

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը. նրանք այսօր սովորականից ավելի համառ ու չզիջող կլինեն: Կփորձեք, սակայն, խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, վերականգնել փոխհասկացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ օր է գործնական շփումների, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումների, համատեղ պլանների քննարկման համար: Կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության համար, համապատասխան փաստաթղթեր ստորագրել: Նոր գաղափարներ ի հայտ կգան, սակայն դրանք իրագործելու համար ժամանակ ու համբերություն է պետք:

Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հատկապես հեշտ կլինեն շփումները ձեզանից երիտասարդների հետ: Այսօր գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ, եթե ինքներդ ցանկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք չհուզվել դատարկ բաների պատճառով: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի. շատ բան սրտին մոտ կընդունեք, շրջապատն էլ կստիպի անհանգստանալ: Երբ տագնապները մնան անցյալում, պարզ կդառնա, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, ավելին՝ դրանից կարելի է նույնիսկ օգուտ քաղել: Առողջ բանականությունն ու գործնական հոտառությունը թույլ կտան անել դա:

Հնարավոր են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ: Ինչքան էլ փորձեք խուսափել խառնաշփոթից, դա ձեզ դժվար թե հաջողվի: Ընդհանուր առմամբ, սակայն, օրը հաճելի տպավորություն կթողնի: Երեկոն սիրային անակնկալների հարցում առատաձեռն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսն անհաջող կստացվի ու հարմար չի լինի բարդ գործեր ստանձնելու, կարևոր հարցեր լուծելու համար: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր մասնակցում են համատեղ նախագծերի, համագործակցում են տարբեր մարդկանց հետ: Շատ դժվար կլինի պայմանավորվելը, վեճերը ժամանակ կխլեն:

Աստիճանաբար դրական միտումները կուժեղանան և երեկոն որքան մոտենա, այնքան ավելի հեշտ կլինի հասնել ուզածին, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Օրվա երկրորդ կեսին գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Այն հագեցած կլինի տարբեր գործերով, որոնք դժվար կլինի ավարտին հասցնելը: Դժվարությամբ կկողմնորոշվեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, ուժերը հաճախ անիմաստ կծախսեք: Աշխատեք պրովոկացիաների զոհ չդառնալ: Հիշեք, որ դեռ ժամանակ ունեք կշռադատել ստեղծված իրավիճակն ու համապատասխան որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի նորություններ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Սիրային հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ ու գործունյա կլինեք: Օրը հարմար է աշխատանքում նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու, ղեկավարության հետ կարիերայի զարգացման հեռանկարների մասին զրուցելու համար: Հնարավոր են համագործակցության շահավետ առաջարկներ, հաջող գործարքներ կկնքեք նոր գործընկերների հետ:

Օրը հարմար է ուղևորությունների համար: Նույնիսկ գործնական նպատակով կատարվող ուղևորությունները կարող են վերջանալ այնպիսի ծանոթություններ հաստատելով, որոնք հետո սիրային բնույթ կստանան: Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր հաջողությունների հասնելը դժվար կլինի, սակայն համառություն կցուցաբերեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Կօգնեն հին ծանոթները, ավելի հավանական է՝ կանայք: Գեղեցիկ սեռի հետ շփումները ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինեն: Նրանք կբարձրացնեն տրամադրությունը, լավ գաղափարներով կկիսվեն:

Այսօր կարող եք պլաններ կազմել: Ոչինչ աչքից բաց չեք թողնի, ճիշտ կգնահատեք ուժերն ու կկանխատեսեք իրադարձությունների հնարավոր ընթացքը: Հավանական են նվերներն ու հաջող գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Աշխատեք հարթել սուր անկյունները, խուսափեք կոնֆլիկտներից ու հարաբերություններ պարզելուց: Հիշեք, որ այսօր դժվար թե մեծ բանի հասնեք, եթե միայնակ գործեք. համախոհների օգնությունը շատ տեղին կլինի:

Խուսափեք ավելորդ ծախսերից, մի շտապեք գնումներ կատարելիս: Շուտով գումարը ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք ընտանեկան խնդիրներով զբաղվել. ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Այն հարմար է կարևոր ու մեծ հաջողություններ խոստացող գործերի համար: Նորովի կնայեք վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերին, պատասխաններ կգտնեք դրանց համար: Նոր համախոհներ կգտնեք, չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Գրավիչ ու բարեհամբույր կլինեք, շատերը հաճույքով ժամանակը ձեզ հետ կանցկացնեն:

Աշխատանքի, կարիերայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեք: Նոր գործ կձեռնարկեք, որի կատարմանը մեծ ոգևորությամբ կնվիրվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...