Հոգեկան հիվանդությունների հետազոտության համար գումար հավաքելու նպատակով, մի շարք բրիտանացիներ որոշեցին դիմել անսովոր արարքի, այն է՝ մերկ լողանալ ծովում։
Մեծ Բրիտանիայում հին ժամանակներից եկող ավանդույթ կա, ըստ որի մարդիկ աշունը դիմավորում են մերկ՝ ծովում լողալով։
Եթե նախկինում արևապաշտները աշունը դիմավորում էին միայնակ կամ փոքր խմբով, ապա այժմ նախօրոք հայտարարվել էր զանգվածային ակցիայի մասին։
Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին սոցիալական ցանցերի միջոցով հրավեր էին ուղարկել։
Ծովում մերկ սուզվող ցանկացողները պետք է վճարեին 12 ֆունտ սթերլինգ։
Բոլոր հավաքված միջոցները ուղղվեցին բարեգործության։
Չնայած այն փաստին, որ այս տարի Մեծ Բրիտանիայում շատ ցուրտ աշուն է, ցանկացողների թիվը գերազանցեց 440-ը, ինչը թույլ տվեց հավաքել շուրջ 7000 դոլար։
loading...