Հարավային Աֆրիկայի Լիմպոպո գավառում գտնվող Big Baobab բարի համար որպես պատ ծառայում է մոլորակի ամենածեր ծառերից մեկը:

Դա բաոբաբն է, որը, ըստ բուսաբանների, մոտ 6 հազար տարեկան է:

Հնագույն ծառը շարունակում է աճել, իսկ նրա երկատված բնում խոռոչներ են ձևավորվել, որոնք դեռևս 1933-ին տեղի ձեռնարկատերերը բարի են վերածել:

Երկար ժամանակ Big Baobab-ը փակ էր, սակայն վերջերս վերաբացվել է:

Այժմ դրանում խիստ օրենքներ են գործում` չծխել և 15 հոգուց ավել մարդ չհավաքել:

Նրանց, ում չի հաջողվում սեղանիկ պատվիրել բաոբաբի ներսում, կարող են նստել նրա ընդարձակ ճյուղերի ներքո:

Բարի կայքը վիրտուալ կերպով հաստատության ներսում «հայտնվելու» հնարավորություն է տալիս:



loading...