ինը ստեղծված է տղամարդկանց երևակայությունը բորբոքելու, ոգեշնչելու և գրավելու համար:

Բայց դա բոլոր կանանց չէ տրված:

Մի քանի տարածված սխալ կա, որոնք աչքի են զառնում ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ և սպանում որևէ հարաբերություն հաստատելու նրանց ցանկությունը:

Դրանք կարելի է բաժանել 6 տեսակի.

6 բան, որ վանում է տղամարդուն կնոջից


1. «Արտաքինը գլխավորը չէ…»

Սա շատ սխալ կարծիք է: Իհարկե տղամարդիկ գնահատում են խելացիությունը, հումորի զգացումն ու մարդկային այլ հատկանիշները, բայց դրանք արժեք չունեն, եթե կինը փնթի տեսք ունի: Կեղտոտ հագուստ, վատ շնչառություն, անփույթ դիմահարդարում, կեղտոտ մազեր, չսափրված ոտքեր. այդ ամենը սպանում է տղամարդու ցանկությունը:

2. «Ես արժանի չեմ…»

Տղամարդիկ միանգամից նկատում են, թե կինն ինչ կարծիքի է ինքն իր մասին: Անվստահ, ինքնամփոփ, ճնշված կինը միանգամից կորցնում է իր գրավչությունը տղամարդու աչքին: Իսկ երբ կինը ցուցադրում է իր ինքնավստահությունն ու ինքնագոհությունը, տղամարդն էլ սկսում է հավատալ դրան և ակնածանքով է նայում կնոջը:

3. «Սառը դրսից, կրքոտ ներսից»

Կինը կարող է ցանկանալ լինել սեքսուալ և գրավիչ, բայց նրա արարքները հակառակ ազդեցությունն ունենան: Նման կանայք չեն մասնակցում սիրախաղի, ամաչում են ցույց տալ իրենց հետաքրքրվածությունը և կարող են անգամ իրենց տղամարդու պես պահել: Պետք է սովորել արտահայտել հետաքրքրություն տղամարդու հանդեպ փոխադարձ համակրանքի արժանանալու համար:

4. Վատ սովորություններ

Դրանք վանում են ոչ միայն տղամարդկանց: Մեր օրերում անգամ տղամարդիկ են հրաժարվում ծխելուց և ոգելից խմիչքից: Տղամարդկանց տհաճ է ծխող կամ խմող կինը: Ավելի անմեղ սովորություններին են պատկանում եղունգները կրծելը, մաստակ ծամելը, մատների ջիլերի հետ խաղալը և այլն:

5. Չափի զգացման բացակայություն…

Տղամարդիկ նման կանանց անվանում են «տոնածառ»: Նման կանանց վրա չափից դուրս շատ դիմահարդարում, զարդեղեն, զնգացող և ծնգացող իրեր կան: Աքսեսուարների և դիմահարդարման ոչ գրագետ օգտագործումը թույլ չի տալիս տղամարդուն տեսնել կնոջը:

6. Վուլգար վարք

Բացահայտ սեքսուալությունը հզոր զենք է կնոջ համար, բայց եթե այն վերածվում է սանձարձակության և վուլգարության, վանում է տղամարդուն: Տղամարդիկ գնահատում են բաց հագուստը, եթե գիտեն, որ այն միայն իրենց, այլ ոչ բոլոր տղամարդկանց գրավելու համար է: Նաև մի քանի տղամարդկանց հետ սիրախաղը չի կարող գրավել որևէ տղամարդու:

loading...