Լեգենդար և առեղծվածային Ատլանդիայից բացի (որի մասին բոլորը գիտեն, սակայն մինչև հիմա ոչ մեկ չի հայտնաբերել) կան հարյուրավոր առեղծվածներ և լեգենդներ, որոնք հավակնում են դառնալ իրականություն։

Այդ առեղծվածներից մեկը ճիշտ դուրս եկավ, երբ հնագետները հայտնաբերեցին Հերակլիոն անհետացած քաղաքը։

Հին Հերակլիոն քաղաքը երկրի երեսից անհետացել է երկրաշարժի հետևանքով՝ հազարամյակներ առաջ:

Դրա բացահայտումը զարմացրել է գիտնականներին:

Անհետացած քաղաքը 1200 տարի անց հայտնաբերվել է ջրի տակ:

Ֆրանսիացի հնագետ Ֆրանկ Գոդյոն հայտարարեց, որ ինքը հայտնաբերել է հին քաղաքի մնացորդներ, որոնք կարծես թե Հերակլիոնին են վերաբերում:

Նա գտել էր սև գրանիտե սալիկ՝ «Հերակլիոն» մակագրությամբ, տասնյակ նավերի մնացորդներ, ինչպես նաև՝ զարդեր, մետաղադրամներ, տարաներ և անձնական իրեր:

Հերակլիոնը ոչ մեծ, սակայն ծաղկուն քաղաք է եղել:

Նրա բնակիչները կրթված մարդիկ էին և ունեին լայն աշխարհայացք: Քաղաքի գլխավոր տաճարը նվիրված էր Ամոն աստծուն:

Սալիկի վրայի մակագրությունը հաստատում է, որ այն պետք է որ ստեղծված լիներ «Հերակլիոն-Տրոնիսում»:

Քաղաքը հայտնի էր ամբողջ հին աշխարհում:

Դրա մասին հիշատակում են այնպիսի հայտնի պատմիչներ, ինչպիսիք են Դիոդորոսը և Հերոդոտոսը:

Իսկ Սթեսիհորը նշում է, որ Տրոյական պատերազմի ժամանակ պատերազմի պատճառ դարձած Հեղինեն գտնվում էր Հերակլիոնում:

Ֆրանկ Գոդյոն աննախադեպ հաջողություն ունեցավ: Նա հայտնաբերեց Հերակլիոնի հռչակավոր տաճարի մնացորդները:

Տաճարում հայտնաբերվել են 2 անհայտ փարավոնների և Նեղոսի վարարման աստված Հալիի արձանները:



loading...