Առաջին անգամ մեր եթերում մի լավ պորտատեղադրում արեցին ու իրենց տեղը ցույց տվին նորելուկ երգիչ-երգչուհիներին, ովքեր իրենց անկրկնելիությամբ ու տաղանդով հիացած մեկ տեսահոլովակ նկարելուց հետո երկնքի աստղերին են հասնում:
Երեկ «Երեկոյան Երևան» հաղորդման հյուրերն էին երգիչ Մհերի քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, և երգահան Նիկ Էգիբյանը: Նրանք եկել էին Ռոզայի նոր տեսահոլովակի պրեզենտացիան անելու: Ամեն ինչ լավ էր ընթանում, քանի դեռ չէին ցուցադրել տեսահոլովակը: 
Տեսահոլովակի ներկայացումից անմիջապես հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն առանց կաշկանդվելու և հյուրերին ամոթով թողնելու մասին մտածելու ասաց, որ երգչուհին իր տեսահոլովակն ամբողջությամբ կրկնօրինակելէ Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակից:
Ի դեպ՝ այս երգը իմ ամենասիրելիներից է, խորհուրդ կտամ լսեք, եթե չեք լսել:
Ռոզան, չիմանալով ինչ ասել, ասաց, որ սիրում է Dua Lipa-ին, բայց շարունակեց պնդել, որ միտքն իրենն է: Ամոթ է, արդեն խայտառակվել եք, գոնե խոստովանեք, միևնույնն է, արդեն բռնվել եք: Ապրի Մալենկոն, մինչև վերջ իրենը պնդեց ու այս օրինակով ցույց տվեց, որ պետք չէ մարդկանց էշի տեղ դնել:
Խեղճ Նիկն էլ չգիտեր՝ ինչ ասեր...

loading...